Artsakhpress

Սփյուռք

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի, Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  
Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կմասնակցի Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնուհետ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպմանը: Նախատեսվում է այց նաև «Մելքոնյան» կրթական հաստատություն:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը կտևի օգոստոսի 30-ը ներառյալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search