Artsakhpress

Հասարակական

Արցախի վիքիակումբները ներկայացվեցին Վիքիպեդիստների համաշխարհային համաժողովում

Ընթացիկ տարվա օգոստոսի 13-19-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված վիքիպեդիստների համաշխարհային ժողովին՝ Վիքիմանիային, մասնակցել են նաև «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի վիքիակումբի համակարգող Իրինա Սաֆարյանը և Քարվաճառի վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանը:

Արցախի վիքիակումբները ներկայացվեցին Վիքիպեդիստների համաշխարհային համաժողովում

Արցախի վիքիակումբները ներկայացվեցին Վիքիպեդիստների համաշխարհային համաժողովում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ի. Սաֆարյանն ասել է, որ Վիքիմանիայի ընթացքում նրանք ներկայացրել են Արցախում գործող Ստեփանակերտի և Քարվաճառի վիքիակումբների գործունեությունը:
«Ես ներկայացրել եմ Հայաստանի վիքիակումբները Ստեփանակերտի վիքիակումբի օրինակով և անդրադարձել եմ ակումբի կոնցեպցիային: Թամարայի հետ մեկտեղ մի շարք քննարկումների ժամանակ խոսել ենք նաև Վիքիդարանի և Վիքիբառարանի մասին ու մյուս վիքիպեդիստների հետ կիսվել մեր փորձով: Սա իմ երկրորդ մասնակցությունն է Վիքիմանիային: Անցած տարի այն կազմակերպվել էր Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Քեյփթաունում, որտեղ առաջին անգամ ներկայացրեցի Արցախը»,- նշել է Ի. Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ Վիքիմանիան այս տարի ուներ 900 մասնակից՝ աշխարհի բոլոր անկյուններից:
«Պետք է նշեմ, որ համաժողովը ևս մեկ հարթակ է Արցախի ձայնը լսելի դարձնելու համար: Սա նաև հնարավորություն է մեր երկրի մասին պատմելու, ներկայացնելու մշակույթը, ազգային ավանդույթները: Այդպես հնարավորություն ունեցա արդեն երկրորդ անգամ հանդիպելու Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմի Ուելսին ու նրան նվիրել «Պապիկ-Տատիկ» արձանիկ և Արցախի մասին պատմող փոքրիկ գիրք: Վերջինիս շատ էր հետաքրքրել մեր պատմությունը և խոստացավ մի օր անպայման լինել Արցախում, ինչպես նաև հետաքրքրվեց Արցախում գործող վիքիակումբներով և այստեղ խմբագրող վիքիքպեդիստներով»,- ավելացրել է Ի. Սաֆարյանը:
 
Մեր զրուցակիցը նշել է, որ բնականաբար այս ամենը չէր կարող վրիպել Ադրբեջանի իշխանության ուշադրությունից, և Ադրբեջանի դեսպանատունը Շվեդիայում բողոք-նամակ էր գրել Վիքիմեդիա Շվեդիային՝ նշելով, որ նրանք անհանգստացած են արցախցու մասնակցությամբ, քանի որ ամեն տեղ նա ներկայացված էր որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ՝ Վիքիմեդիա Հայաստանի թիմից:
«Պետք է հիասթափություն ապրեին, քանի որ Վիքիմեդիա հիմնադրամը երբեք խնդրո առարկա չի դարձրել պետությունների սուվերենության հարցը: Այստեղ գործ ունենք միայն ու միայն անհատների և նրանց կատարած աշխատանքի հետ, և, բնականաբար, ինձ հետ ոչ մի խնդիր չեղավ: Ընդհակառակը կարող եմ վստահաբար ասել, որ այս միջադեպից հետո, թե՛ իմ մասնակցությունը և թե՛ Արցախի անունը այս տարվա Վիքիմանիային էլ ավելի կարևորվեց և բարձրաձայնվեց»,- ասել է Ի. Սաֆարյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:
Լուսանկարները՝ Իրինա Սաֆարյանի

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search