Artsakhpress

Հարցազրույց

Քաղաքի համաչափ զարգացումը լինելու է կարևոր նախապայման. Դավիթ Սարգսյան

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրված հինգ թեկնածուներից 4-ը մասնակցում են ինքնառաջադրմամբ:

Քաղաքի համաչափ զարգացումը լինելու է կարևոր նախապայման. Դավիթ Սարգսյան

Քաղաքի համաչափ զարգացումը լինելու է կարևոր նախապայման. Դավիթ Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակիցը նախընտրական ծրագրի հիմնական դրույթների, տարբեր ոլորտներում առկա խնդիրների և ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ զրուցել է քաղաքապետի ինքնառաջադրված թեկնածու Դավիթ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, նախընտրական ի՞նչ ծրագրով եք հանդես գալիս: Կխնդրեի առաձնացնել հիմնական դրույթները:
-Իմ կարծիքով՝ մեր նախընտրական ծրագրում ընդգրկված կետերը քաղաքի առաջընթացի, զարգացման կարևոր նախապայման են, և որդեգրված քաղաքականությունը շարունակությունն է այն սկսված ծրագրերի, որոնք միտված են քաղաքի համաչափ զարգացումը ապահովելուն: Բոլոր կետերն էլ կարևոր նշանակություն ունեն՝ սկսած քաղաքի կառավարման համակարգից, քաղաքաշինությունից, սոցիալ-տնտեսական զարգացումից, բնապահպանությունից մինչև կանաչապատում: Նշեմ, որ մինչև նախընտրական ծրագիր կազմելը, մեր թիմակիցների կողմից տարբեր թաղամասերում անց են կացվել սոցիալական հարցումներ՝ առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Հարցվածների գերակշիռ մասը առանձնացրել է բակերի և փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման, ջրահեռացման համակարգերի բարելավման, խաղահրապարակների և մարզահրապարակների բացակայության կամ եղածի վերանորոգման հարցերը: Նշված հարցերի լուծումը, բնականաբար, տեղ է գտել մեր նախընտրական ծրագրում: Ներառել ենք նաև  լուսավորության, հանրային վայրերում ժամանակակից զուգարանների տեղադրման, աղբահանությունից մինչև նոր զբոսայգիների հիմնման հարցերը:
-Իսկ մայրաքաղաքում առկա խնդիրներից որո՞նք եք առաջնահերթ համարում:
-Խնդիրներն, իհարկե, շատ են և բազմաբնույթ, բայց եթե պետք է առանձնացնել մի քանիսը, ապա ամենահրատապները կնշեմ՝ բաց, հոսող կոյուղիները, որոնք հակասանիտարական ու վտանգավոր իրավիճակ են ստեղծում քաղաքում, ճանապարհների արդիականացման ու լայնացման, ենթակառուցվածքների ստեղծման ու սպասարկման, շենքերի վթարային տանիքների, հանրային սանհանգույցների բացակայության խնդիրները: Կցանկանայի նշել, որ իմ ընտրվելու դեպքում գալիք 5 տարվա ընթացքում մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու քաղաքի ծայրամասերը՝ համայնքի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով: Բոլոր այս կետերը կան մեր նախընտրական ծրագրում:
-Պարո՛ն Սարգսյան, Ձեր կարծիքով՝ համայնքի բյուջեն կբավարարի՞ մայրաքաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:
-Համայնքի բյուջեն ձևավորվում է քաղաքացիների կողմից մուծվող հարկերից ու տուրքերից, և անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի քաղաքացու յուրաքանչյուր լուման ծառայի միայն քաղաքին ու նրա բնակիչներին: Սակայն պիտի նշեմ, որ առկա խնդիրներն այնքան շատ են, որ դրանք առանց կառավարության աջակցության ամբողջությամբ լուծել հնարավոր չէ:
- Որպես քաղաքապետի թեկնածու՝ ու՞մ եք համարում հիմնական մրցակից:
-Ես համաձայն չեմ «մրցակից» ձևակերպման հետ: Իրականում բոլոր թեկնածուներն ընտրապայքարի մեջ են մտել բոլորին համախմբող մեկ նպատակի համար՝ ունենալ ավելի բարեկեցիկ, հարմարավետ, մաքուր, կանաչ, ծաղկուն ու բարեկարգ Ստեփանակերտ: Մյուս չորս թեկնածուներին էլ վերաբերում եմ հարգանքով, ոչ մեկին չեմ առանձնացնի, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ հավասարաչափ հարգանք եմ տածում:
-Իսկ ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը:
-Շանսերս բարձր եմ գնահատում, այլապես չէի առաջադրվի:
-Պարո՛ն Սարգսյան, ինչու՞ պետք է ստեփանակերտցին ընտրի հենց Ձեզ:
-Քարոզարշավի ընթացքում ստեփանակերտցին հնարավորություն ունի ծանոթանալու բոլոր թեկնածուների հետ, նրանց նախընտրական ծրագրերին,քաղաքի զարգացման տեսլականին ու գնահատելու այս կամ այն թեկնածուի մարդկային արժանիքները: Միայն այդքանը կասեմ, ընտրությունը ստեփանակերտցուն է պատկանում, և հենց նա պիտի որոշի՝ ում ընտրել: Այստեղ կցանկանայի նշել, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, ես շարունակելու եմ իմ ներդրումն ունենալ քաղաքի զարգացման գործում:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

2020 թվականի պետբյուջեն պետք է ունենա երկու կարևոր ուղղվածություն՝ բնակարանշինություն և ջրամատակարում. Նախագահ

Քաղաքացիների հետ ունենալով բազմաթիվ հանդիպումներ և...

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով...

Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան

Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ...

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների...

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search