Իտալիայի Լիդո կղզում կայացել է Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնի տոնական բացումը։
Բացվել է Վենետիկի կինոփառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարմիր գորգով անցել են դիտման մասնակիցներն ու ժյուրիի անդամները, որն այս տարի ղեկավարում է արգենտինացի ռեժիսոր Լուկրեսիո Մարտելը, փոխանցում է Panorama.am-ը:
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ, այդ թվում Ռոման Պոլանսկու, Ատոմ Էգոյանի, Ռոբերտ Գեդիկյանի, Պետրո Մարչելլոյի ֆիլմերը։
Վենետիկի փառատոնն աշխարհում ամենահիններից մեկն է և ամենահեղինակավորներից մեկը, նաև Վենետիկի արվեստի բիենալեի մասն է կազմում։ Փառատոնը կշարունակվի մինչև սեփպտեմբերի 7-ը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-: