Artsakhpress

Հարցազրույց

Քաղաքային օրակարգի հանրային հնչեղություն ունեցող հարցերը կդրվեն հանրաքվեի. Արեգ Ավագյան

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ստեփանակերտ քաղաքում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից է Արեգ Ավագյանը:

Քաղաքային օրակարգի հանրային հնչեղություն ունեցող հարցերը կդրվեն հանրաքվեի. Արեգ Ավագյան

Քաղաքային օրակարգի հանրային հնչեղություն ունեցող հարցերը կդրվեն հանրաքվեի. Արեգ Ավագյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հինգ թեկնածուներից մեկն է, ով մայրաքաղաքը ավելի բարեկարգ դարձնելու իր տեսլականն է ներկայացնում: 
«Արցախպրես»-ի թղթակիցը մայրաքաղաքում առկա խնդիրների և ներկայացվող նախընտրական ծրագրի մասին զրուցել է Արեգ Ավագյանի հետ:
-Պարո՛ն Ավագյան, նախընտրական ի՞նչ ծրագրով եք հանդես գալիս: Կխնդրեի առաձնացնել հիմնական դրույթները:
-Մենք ունենք տարբեր գաղափարներ տարբեր ոլորտներում հաջողության հասնելու համար: Ծրագրում ներառված են մի շարք ոլորտներ, որտեղ մեր կարծիքով կան խնդիրներ: Մասնավորապես՝ քաղաքաշինության ոլորտում նախատեսում ենք իրականացնել սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ ապահովելով քաղաքի գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխան հողհատկացումներ մայրաքաղաքի տարբեր տարածքներում: Տրանսպորտի ոլորտում պետք է գործի ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած տրանսպորտային ցանց: Մայրաքաղաքի Նոր Արեշ, Կրկժան և Աջափնյակ թաղամասերում կներդրվի տրանսպորտային ցանց:
Նախատեսում ենք մշտապես ուշադրության կենտրոնում պահել աղբահանման խնդիրը, հատկապես ծայրամասային թաղամասերում աղբահանման գործընթացը ժամանակին կազմակերպելու համար: Քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը կդրվեն քաղաքային հանրաքվեի: Ինչպես գիտենք, մայրաքաղաքի համար չլուծվող խնդիր է մնում կոյուղու, ինչպես նաև հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրի հեռացումը: Հետևողական ու անընդմեջ աշխատանքի շնորհիվ  հետամուտ կլինենք այդ խնդիրների լուծմանը: Ոլորտը ուսումնասիրելուց հետո կոնկրետ առաջարկություններով  հանդես կգանք՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու  համար:
-Իսկ մայրաքաղաքում առկա խնդիրներից որո՞նք եք առաջնահերթ համարում:
-Բոլոր առկա խնդիրները ունեն իրենց առաջնահերթությունը: Վստահեցնում եմ՝ կամքի, նվիրումի, աշխատասիրության, ազնիվ և խելացի մոտեցման դեպքում բոլոր խնդիրները լուծելի են:
-Պարո՛ն Ավագյան, Ձեր կարծիքով՝ համայնքի բյուջեն կբավարարի՞ մայրաքաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:
-Համայնքի բյուջեն շատ քիչ է, և չեմ կարծում, որ Ստեփանակերտի խնդիրների լուծմանը դա կբավականացնի: Սակայն, գտնում եմ, որ վերջիվերջո կարելի է  լավ ֆինանսական ծրագրեր կազմել, կարելի է  միջազգային ծրագրերի մասնակցել: Ինձ թվում է լավ կառավարման դեպքում կարելի է  այդ ամենը կազմակերպել:
- Որպես քաղաքապետի թեկնածու՝ ու՞մ եք համարում հիմնական մրցակից:
-Ընտրություններն ինքնին լուրջ գործընթաց են, ուստի չեմ կարող առանձնացնել որևէ մեկին: Բոլոր թեկնածուները արժանի մրցակիցներ են: Բոլորիս հաջողություն եմ ցանկանում:
-Իսկ ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը:
-Ես առաջադրվել եմ, քանի որ բարձր եմ գնահատում իմ շանսերը և, ի զորու եմ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, իրական փոփոխություններ իրականացնել, այլ ոչ թե մասնակցել մասնակցելու համար:  Ես անհատապես կանխատեսումներ անելու փոխարեն կձգտեմ ամեն օր այդ շանսերը մեծացնել: Համոզված եմ՝ հաջողելու ենք:
 
-Պարո՛ն Ավագյան, ինչու՞ պետք է ստեփանակերտցին ընտրի հենց Ձեզ:
 
 - Բայց ինչու՞ ոչ ինձ: Կարծում եմ՝ մարդիկ հիմա բոլորը բոլորին ճանաչում են, գիտեն բոլորի անցած ուղին, գիտեն` ովքեր ինչի են ընդունակ, ինչեր են արել իրենց պատմության ընթացքում: Եվ կարծում եմ, որ քաղաքացին այս անգամ իր քվեն կկարողանա  արդյունավետ տրամադրել այն թեկնածուին, որին իսկապես սատարում է:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Search