ԱՄՆ-ի Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour շարքի Sinquefield Cup մրցաշարում վերջին տեղը գրավելու հետեւանքով հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ընդհանուր հաշվարկում երրորդից նահանջել է չորրորդ տեղ՝ երեք մրցաշարում վաստակելով 25,5 հաշվարկային միավոր։
Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը երեք մրցաշարից հետո չորրորդն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը Sinquefield Cup-ի հաղթողի կոչման համար թայ-բրեյքում պարտվել էր Դին Լիրենին։ Չինացի գրոսմայստերն ընդհանուր հաշվարկում բարձրացավ երկրորդ տեղ, փոխանցում է sport.news.am-ը: