Artsakhpress

Ռազմական

Հայկական բանակը 23 տարեկան է. գեներալները բանակի հաջողությունների ու թերությունների մասին

Հայկական բանակն այսօր 23 տարեկան է:

Հայկական բանակը 23 տարեկան է. գեներալները բանակի հաջողությունների ու թերությունների մասին

Հայկական բանակը 23 տարեկան է. գեներալները բանակի հաջողությունների ու թերությունների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։1992թ-ին՝ հենց Արցախյան հերոսամարտի օրերին դրվեց մեր բանակի ստեղծման հիմքը: Չնայած առկա թերություններին՝ Հայկական բանակը կարողանում է ամուր պահել հայրենիքի սահմանները: Այս տարիների ընթացքում բանակի ձեռքբերումների ու բացթողումների մասին Tert.am-ը զրուցեց Արցախյան ազատամարտի հերոսներ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի,  գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի և գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ:

Գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը նախ Հայկական բանակին խաղաղ երկինք մաղթեց, իսկ հետո հիշեցրեց, որ սահմանին կյանքը լարված է, բայց բոլորս միասին պետք է պայքարենք ու անցնենք դժվարությունների միջով:
«Մեր բանակի մարտունակությունը, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր շատ բարձր է: Շատ լավ գերագույն հրամանատար ունենք, որը բանակի մարտունակությունը միշտ բարձր է պահում: Խաղաղ երկինք թող լինի, մեր զինվորը, մեր ազգը թող խաղաղության մեջ ապրեն, ինչքան զոհ էլ որ տվել ենք, միշտ հիշենք, որ իրենք հպարտորեն կատարել են իրենց պարտականությունները»,- ասաց գեներալը:

Ֆելիքս Գզողյանն այն համոզմունքը հայտնեց, որ ինչպես 1990թ-ին էր հայ զինվորնը հակառակորդին ճնշում, այդպես էլ անում է հիմա:

«Շատ ցավում ենք, որ մեր երեխաները զոհվում են, բայց դա մեր ազգի, մեր սահմանի պաշտպանությունն է: Սովետական Միության ժամանակ էլ էին մարդիկ պաշտպանում սահմանները, հիմա էլ նույնն է, այս դեպքում մենք մեր ազգին ենք պաշտպանում»,- ասաց նա:

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը ևս ընդգծեց, որ բարձրացել է Հայկական բանակի մարտունակությունը, ինչպես նաև անձնակազմի որակը՝ պրոֆեսիոնալիզմը:«Ինչպես նախարարն է ասում, իսկապես մեզ հարկավոր է գրագետ սպա, և պետք է կոտրել սպայի այն կերպարը, որի մեջ գռեհկություն կա: Այսօր մենք տարբեր երկրներում վերապատրաստված սպայական կազմ ունենք, ինտելեկտուալ առումով ավելի զարգացած զինվորներ, սակայն ամեն դեպքում մոբիլ բանակի զարգացման խնդրիր կա դեռևս»,- ասաց նա:

Գեներալն ընդգծեց, որ Հայկական բանակում կան հատուկ նշանակության այնպիսի ջոկատներ և այնպիսի պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնք որ անհրաժեշտության դեպքում կարող են մարտնչել մի ամբողջ քաղաքի կամ դիվիզիայի դեմ:

«Հայ զինվորի գլուխը ոչ մեկի գլխի հետ փոխել չի լինի ու անհրաժեշտ է, որ է՛լ ավելի ամրապնդենք մեր սահմանները: Բայց դրա համար նաև քաղաքական գործընթացի անհրաժեշտություն կա, որ երկու կողմից սահմանին կանգնեցված ավելորդ ուժերը դուրս բերվեն: Պետք է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նոր սերունդը նստի հակառակորդի հետ բանակցային սեղանի շուրջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակում առկա թերություններին, ապա Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ դրանց մի մասը նաև հասարակության մեջ առկա խնդիրն է:
«Բանակը ամբողջ ժողովրդի զարկերակն է, ինչ-որ ժողովրդի մեջ է, նույնը բանակում է՝ բարքեր, վարքեր: Բանակում պետք է շատ ուշադրություն դարձվի գաղափարական դաստիարակչությանը՝ թե՛ սպայական կազմի հետ, թե՛ զինվորների հետ: Սա դժվարին աշխատանք է, բայց մենք այնպես պետք է անենք, որ երկու տարիների ընթացքում  զինվորը կրթված վերադառնա տուն»,- ասաց նա:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նույն ինքը Կոմանդոսը, Հայկական բանակը համեմատեց մարտական մեքենայի հետ և ընդգծեց, որ յուրաքանչյուրս պետք է հպարտանա Հայկական բանակով:

«Ադրբեջանցիները թեև շատ զենք ունեն, բայց մեր մարտական ոգին չունեն: Մեր այսօրվա տղաները գիտեն, որ իրենց ավագ սերունդը հաղթել է, իսկ հակառակորդի սերունդը գիտի, որ իրանց ավագ սերունդը մարտի դաշտից փախել է: Ի՞նչ ոգի կարող են ունենալ: Զենքն ու զինամթերքը ոչ մի բան է, եթե պատրաստվածության մակարդակը ցածր է»,- ասաց նա:

Խոսելով բանակի թերությունների ու ձեռքբերումների մասին՝ Կոմանդոսը ևս այն կարծիք հայտնեց, որ արատավոր մի շարք բարքեր ներթափանցում են հասարակության միջից, սակայն վերջին տարիներին բանակի ներսում տեղի ունեցող միջադեպերը անհամեմատ նվազել են:

«Դրա համար ջանք ու եռանդ չի խնայում բանակի ղեկավարությունը, դա շատ բարդ աշխատանք է: Ես ասեմ, որ այդ խնդիրը ավելի մեծ է ադրբեջանական բանակում, որովհետև մենք մոնո ազգ են՝ օտար ազգի ներկայացուցիչները քիչ թիվ են կազմում, իսկ Ադրբեջանում մոտ 60% ու ավելին այլ ազգերի ներկայացուցիչներ են՝ իրենց ներքին խնդիրներով»,- ասաց նա։

«Բայց վերջին տարիներին մեր բանակը բաց է դարձել. ծնողները առաջ չէին իմանում թե ինչ է կատարվում բանակում, իսկ այսօր զինվորները ունեն իրենց հրամանատարների հեռախոսահամարը, երբ որ ինչ-որ բան է պատահում, կարող են զանգել անմիջապես նրան, որ խնդիրը լուծվի: Ամեն դեպքում, մարդկային հարաբերությունները պետք է բերենք էն մակարդակի, որ յուրաքանչյուր զինվոր զգա, թե ինչ կարևոր դեր ունի հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search