Artsakhpress

Հարցազրույց

Առաջնահերթ եմ համարում մայրաքաղաքի գլխավոր հատակագծի արդիականացումը. Արմեն Հակոբյան

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին Արցախում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ստեփանակերտում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված հինգ թեկնածուներից այս անգամ մեր զրուցակիցն է Արմեն Հակոբյանը:

Առաջնահերթ եմ համարում մայրաքաղաքի գլխավոր հատակագծի արդիականացումը. Արմեն Հակոբյան

Առաջնահերթ եմ համարում մայրաքաղաքի գլխավոր հատակագծի արդիականացումը. Արմեն Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Հակոբյանը խոսել է իր նախընտրական ծրագրի, մայրաքաղաքում առկա խնդիրների և մի շարք այլ հարցերի մասին:
-Պարո՛ն Հակոբյան, նախընտրական ի՞նչ ծրագրով եք հանդես գալիս: Կխնդրեի առաձնացնել հիմնական դրույթները:

Մեր նախընտրական ծրագրի ամենակարևոր դրույթներից մեկը թերևս Ստեփանակերտի հին դիմագծի պահպանումն է: Այսօր շատ կարևոր է, որպեսզի վերակառուցվող և զարգացող Ստեփանակերտը պահպանի իր դիմագիծը՝ ներկայանալով որպես հին ու նոր քաղաք: Երկրորդ կարևոր դրույթը Ստեփանակերտի քաղաքաշինական կարևորագույն փաստաթղթի՝ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացման հաստատումն է: Պետք է նշեմ, որ մեր քաղաքում օրեցօր գեղեցիկ ու հարմարավետ շինությունների թվի աճ է նկատվում: Այնուամենայնիվ կան բացեր՝ կապված հաշմանդամների տեղաշարժման հետ: Եվս մեկ կարևոր դրույթ վերաբերում է Ստեփանակերտի կանաչապատմանը: Ինչքան էլ մեր քաղաքը կանաչ ու գեղեցիկ է, սակայն այն ավելի մաքուր ու նոր տեսքի բերելու խիստ անհրաժեշտություն կա: Անհրաժեշտ է ընդլայնել Ստեփանակերտի բուսաբանական այգու տնկարանը և կառուցել ժամանակակից ջերմատուն:
-Իսկ մայրաքաղաքում առկա խնդիրներից որո՞նք եք առաջնահերթ համարում:
-Առաջնահերթ եմ համարում ջրամատակարարման միասնական ցանցի ստեղծման աշխատանքները: Միաժամանակ պետք է վերանորոգել և ընդլայնել ջրամատակարարման ու ջրահեռացման ենթակառուցվածքները: Ունենք մեծ անելիքներ տրանսպորտի բնագավառում, մասնավորապես՝ մայրաքաղաքի ծայրամասային հատվածներում: Ստեփանակերտը պետք է զարգացնել ոչ միայն կենտրոնի հաշվին, այլև աստիճանաբար շարժվել դեպի ծայրամասերը:  Պետք է ավարտին հասցնել բազմահարկ շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, բակերի և փողոցների բարեկարգումը, մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ համայնքի բյուջեն կբավարարի՞ մայրաքաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:
Համայնքային բյուջեն խիստ սահմանափակ է այդ խնդիրները լուծելու համար: Համայնքային բյուջեով կարելի է լուծել միայն ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Կարծում եմ՝ պետական բյուջեից պետք է հավելյալ աջակցություն տրվի, ինչպես նաև ներգրավվեն հովանավորչական միջոցները:
- Որպես քաղաքապետի թեկնածու՝ ու՞մ եք համարում հիմնական մրցակից:
Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին, և յուրաքանչյուրին էլ մրցակից եմ համարում:
-Իսկ ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը:
Կարծում եմ՝ իմ անցած ճանապարհը, քաղաքապետարանում ծավալած գործունեությունը բավարար հիմք են, որպեսզի հասարակությունը դրական գնահատի իմ աշխատանքը: Այս տարիներին, ըստ իս, աշխատել եմ ազնիվ, նվիրումով, սկզբունքային՝ հնարավորինս օգտակար լինելով բնակչությանը:
-Պարո՛ն Հակոբյան, ինչու՞ պետք է ստեփանակերտցին ընտրի հենց Ձեզ:
-Ստեփանակերտցին կարող է ցանկացածին ընտրել, սակայն համոզված եմ, որ ինձ կընտրի նա, ում համար իմ ծրագիրը և անցած ճանապարհը ցանկալի է: Կոչ եմ անում բոլորին կատարել իրենց քաղաքացիական պարտքը, ծանոթանալ բոլոր թեկնածուների ծրագրերին, շփվել նրանց հետ և կատարել ճիշտ ընտրություն:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search