Artsakhpress

Հասարակական

Արցախի 217 դպրոցներում հնչել է Առաջին զանգը. ԱՀ ԿԳՍ նախարարը շնորհավորել է դպրոցականներին

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրը, Արցախի Հանրապետության 217 դպրոցներում հնչել է Առաջին զանգը:

Արցախի 217 դպրոցներում հնչել է Առաջին զանգը. ԱՀ ԿԳՍ նախարարը շնորհավորել է դպրոցականներին

Արցախի   217  դպրոցներում  հնչել  է  Առաջին զանգը. ԱՀ  ԿԳՍ  նախարարը  շնորհավորել  է  դպրոցականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի   հաղորդմամբ՝   վաղ առավոտյան  Ստեփանակերտի Աշոտ  Ղուլյանի (Բեկոր)  անվան  N 2  դպրոցի  բակը  ևս  մարդաշատ  էր:
Հանդիսավոր միջոցառմանը  բացման խոսքով հանդես  է  եկել  ԱՀ  կրթության, գիտության և սպորտի նախարար    Նարինե  Աղաբալյանը:
Նա,  գիտելիքի և  դպրության  տոնի  առթիվ շնորհավորել  է  ուսուցիչներին և  աշակերտներին, մաղթելով  նորանոր  ձեռքբերումներ   և    հաջողություններ ուսման  բնագավառում:
Նրա  խոսքով՝  այս  տարի առաջին  դասարան  է  հաճախում  շուրջ  2400  երեխաներ,  ովքեր պետք  է  նաև գիտելիքով  ամուր  պահեն Արցախի  անկախությունը  և  զարգացնեն    տնտեսությունը:
 
Դիմելով  ուսուցիչներին՝   Ն. Աղաբալյանը  մասնավորապես  ասել է. «Սիրելի՛  ուսուցիչներ,  մենք  հույս  ունենք, որ  նոր ուսումնականը  լինելու  է   նոր  գիտելիքների, հնարավորությունների  և կայուն  զարգացման  տարի, և այդ  ամենն իրականում   ձեզնից  է կախված, որովհետև   դուք  եք  ամեն  օր  մտնելու   դասարան, ուր   տասնյակ    աչքեր   ձեզ  են  նայելու  սպասումով  ու հավատով: Դուք  պետք  է  կարողանաք  ձեր  հոգու  լույսով  վառել  նրանց  աչքերի   փայլը»:
Նախարարն  իր  խոսքում  նշել  է, որ  տարիներ  առաջ ինքը   ևս  ավարտել  է  Ստեփանակերտի N 2  դպրոցը:
Դպրոցի  տնօրեն   Լաուրա  Մարտիրոսյանի  խոսքով՝  այս  տարի  իրենց  կրթօջախ  ոտք  է  դրել  շուրջ  95  առաջին  դասարանցի:
Նա  ևս   ողջունել  և  շնորհավորել  է  դպրոցականներին, ուսուցիչներին  և  ծնողներին  և  հույս  հայտնել, որ  նոր ուսումնականը լինելու է  գիտելիքի  ամբարման, ինչպես  նաև  ուսման  բնագավառում      նոր  վերելքների  արձանագրման  տարի:
Ելույթներից  հետո   դպրոցի  աշակերտները  հանդես  են  եկել  ազգային  պարերով, հայրենասիրական ու  արտասահմանյան երգերով  ու  ոտանավորներով:
Առաջին  զանգի  ազդարարման պատիվը  տրվել  է  Բեկորի   թոռանը՝ Աշոտ  Ղուլյանին:
Մեզ  հետ  զրույցում  նա   ասել է, որ  ինքը հպարտ է, որ  սովորելու է  իր  պապիկի՝ Աշոտ  Ղուլյանի  անունը  կրող  դպրոցում:
«Խոստանում եմ   լավ  սովորել, լինել   ազնիվ  ու   մարդամոտ, և ամենակարևորը՝   նմանվել պապիկիս  ու  լինել  նրա    արժանի  հետնորդը»,-նշել  է փոքրիկ Աշոտը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search