Իսրայելական զորքերն օդային հարված են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան այդտեղից սահմանամերձ ռազմական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ արձակված մի քանի հակատանկային հրթիռներին:
Իսրայելը պատասխան օդային հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ
«Լիբանանից մի քանի հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի զինվորական բազայի և զինտեխնիկայի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանում է Լիբանանի հարավում կրակի օջախների և այլ թիրախների ուղղությամբ հարվածներով»,- ասված է հայտարարությունում:
Տուժածների, ավերածությունների և պատասխան գործողությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Պետական «Կան» ռադիոկայանի հաղորդմամբ՝ իսրայելական ուժերը սահմանից մինչև 4 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում ռմբապաստանները թիրախավորելու կարգադրություն են ստացել:
Նշենք, որ կրակոցները նախորդել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման՝ Սիրիայի ուղղությամբ վերջերս հասցված օդային հարվածների ժամանակ մի քանի ակտիվիստի մահվան և Բեյրութի տարածքում անօդաչու սարքի թռիչքի համար Իսրայելից վրեժ լուծելու սպառնալիքներին: