Artsakhpress

Միջազգային

Լեհաստանը կպահանջի Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցումը

Լեհաստանը որոշել է ստանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի հասցրած վնասի փոխհատուցումը:

Լեհաստանը կպահանջի Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցումը

Լեհաստանը կպահանջի Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջիկայում երկիրը կդիմի Գերմանիային եւ կպահանջի վնասի հատուցում: Այդ մասին պատմել է երկրի նախագահ Անջեյ Դուդը, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է 360 հեռուստաալիքը՝ հղում կատարելով Der Spiegel պարբերականին: Այդ նպատակով երկրում ստեղծվել է հատուկ խորհրդարանական հանձնաժողով, որը գործում է 2017 թվականից: Առաջիկայում հանձնաժողովի անդամները կպատրաստեն վերջնական զեկույցն այդ հարցի շուրջ:
«Պատերազմը, որի մասին մենք խոսում ենք այսօր, հսկայական վնաս է հասցրել Լեհաստանին»,-հայտարարել է Դուդը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-ամյա տարելիցի նախօրեին Վարշավան մտադիր է «հաշիվ ներկայացնել» Բեռլինին: Դուդի խոսքով՝ Գերմանիայի կողմից հատուցում վճարելը «պատասխանատվության եւ բարոյականության հարց է»:
Նախագահը հիշեցրել է, թե ինչպիսի հետք է թողել պատերազմը Լեհաստանի վրա: Այսպես, այդ տարիներին զոհվել էր շուրջ վեց միլիոն քաղաքացի, բազմաթիվ քաղաքներ լրջորեն տուժել էին, իսկ Վարշավան ամբողջովին ավիրվել էր: Ընդ որում՝ երկրի ղեկավարը պատմել է Լեհաստանի եւ Գերմանիայի միջեւ ներկայիս լավ հարաբերությունների մասին, որոնք «օրինակելի են բազմաթիվ այլ ժողովուրդների համար»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search