Artsakhpress

Միջազգային

Լավրովը թուրքական շահերը Սիրիայում օրինական է անվանել

Թուրքիայի անվտանգության շահերը, որի պահպանման համար Անկարան Սիրիայում կստեղծի իր վերահսկողության տակ գտնվող գոտի, Մոսկվայի կողմից բացարձակապես օրինական է ճանաչվել:

Լավրովը թուրքական շահերը Սիրիայում օրինական է անվանել

Լավրովը թուրքական շահերը Սիրիայում օրինական է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում: Նրա պատասխանները հրապարակվել են գերատեսչության կայքում:
Նախարարն ընդգծել է, որ խոսքը երկրի հյուսիս-արևելքի մասին է:
Սիրիայի իրավիճակի կայունացումը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների առանցքային թեմաներից մեկն է: Այս հարցը քննարկվել է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վերջինիս՝ օգոստոսի 27-ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում: Դրանից ավելի վաղ Էրդողանն իր ռուս գործընկերոջը հայտարարել է, որ Սիրիայի բանակի և զինյալների միջև Իդլիբում տեղի ունեցած բախումները սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը և վնաս հասցնում Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search