Artsakhpress

Հասարակական

Շահագործման է հանձնվել Շոշ համայնքի մանկապարտեզը

Այսօր` սեպտեմբերի 3-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված Շոշ գյուղի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը:

Շահագործման է հանձնվել Շոշ համայնքի մանկապարտեզը

Շահագործման է հանձնվել Շոշ համայնքի մանկապարտեզը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բացմանը ներկա ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին և շնորհակալություն հայտնել բարերարներին` ի դեմս բարի գործը հանձն առած արգենտինահայ Դևեճիէան, Էքզերճիէան և Շիմշիրօղլու ընտանիքներին:
Պետական նախարարը կարևորել է նախակրթարանի դերը երեխաների դաստիրակության ու համայնքի զարգացման տեսանկյունից և նշել, որ այսուհետ գյուղի 30 պայծառ փոքրիկներ կհաճախեն ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ:
Իր հերթին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասել է, որ շուրջ  30 տարի  է համայնքը մանկապարտեզ չի ունեցել և երեխաները իրենց կրթությունը ստանալու հնարավորություն ունեցել են միայն դպրոցում:
Հ. Արշամյանը նշել է, որ մանկապարտեզի կառուցումը հիմնադրամի կողմից իրականացվող երրորդ ծրագիրն է Շոշ գյողում: Մինչ այդ համահայկական միջոցներով են կառուցվել Շոշի համայնքային կենտրոնը և դպրոցական շենքը:
Միջոցառմանը ներկա Նշան Դևեճիանն էլ ասել է, գոհ է կատարված աշխատանքներից և ուրախ է, որ այսուհետ փոքրիկ շոշեցիները հաճախելու են նոր մանկապարտեզ:
Նա կարևորել է ծրագրի իրականացումը և հույս հայտնել, որ փոքրիկների համար նախակրթարանը պահանջված և հետաքրքրիր կլինի:
Համայնքի բնակիչների անունից բարերարներին և մանկապարտեզի կառուցման գործում իրենց ավանդն ունեցած բոլոր անձանց շնորհակալություն է հայտնել Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ այսօր իրականություն է  դարձել Շոշի մեծ ու փոքր բնակիչների վաղեմի երազանքը:
Միջոցառմանը փոքրիկ շոշեցիները հանդես են եկել հայրենասիրական երգերով և ասմունքով:
Հաջորդիվ նորաբաց նախակրթարանի շենքային պայմաններին ծանոթացել են ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, բարերարներ և այլք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search