Artsakhpress

Հասարակական

ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը

 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերաբացվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը:

ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը

ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԵՊԲՀ գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշեց՝ բժշկական կրթության զարգացման, առողջապահության ոլորտում մեծ ներդրման և ավանդի համար Երևանի պետական համալսարանի թիվ 4 լսարանն անվանակոչել բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունով:
Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ լսարանը թվով 4-րդն է, բայց յուրաքանչյուր համալսարանականի համար՝ առաջինը, քանի որ այս լսարանի հետ են կապված ուսանողական լավագույն տարիները, երիտասարդությունը, հիշողություններն ուսուցիչների մասին: «Վերակառուցված լսարանը կոչ է, սրտաբաց հարվեր մեր լավագույն շրջանավարտներին՝ մասնակից դառնալու համալսարանաշինությանը»,- նշեց ռեկտորը՝ ողջունելով ամերիկաբնակ ականավոր բժիշկներ Հարություն Հովհաննիսյանին և Կարինե Գաբրիելյանին, որոնց հովանավորությամբ իրականացվել է լսարանի վերանորոգման աշխատանքները:
Կարինե Գաբրիելյանն Էմիլ Գաբրիելյանի դուստրն է։ ԵՊԲՀ շրջանավարտ ամուսինները հայրենիքի սահմաններից դուրս հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում։ «Հպարտ եմ, որ այս լսարանը վերաբացվում է իմ պաշտոնավարման ընթացքում, հպարտ եմ, որ վերակառուցմանը, շինարարական աշխատանքներին մասնակցել եմ նաև ես՝ ունենալով ուսանողների աջակցությունը: Սա կրթօջախը սիրելու լավագույն օրինակ է՝ սիրել ուսուցիչներին ու հայրենիքը, և ունենալ պայծառ ապագա»,- հավելեց Արմեն Մուրադյանը՝ շեշտելով, որ համալսարանաշինությունը ԵՊԲՀ-ում ամենօրյա աշխատանք է:
Ակնավիրաբույժ Կարինե Գաբրելյանի խոսքով՝ կյանքի առաջին փուլը՝ ուսանողական տարիներն իր և ամուսնու համար անհոգ էին, երկրորդ փուլում՝ հայրենիքից հեռու սկսվել են իրական դժվարությունները, երբ պետք էր հաղթահարել օտարությունը, մասնագիտական ոլորտում կայանալու խոչընդոտները: «Եկավ այն օրը, երբ մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա: Ետ նայելով կարող եմ ասել, որ այդ ամուր հիքեր դրվել են այս պատերի ներքո: Այս ամենը գիտակցելով՝ յուրաքանչյուրի մոտ վաղ թե ուշ արթնանում է հայրենիք վերադառնալու և այնտեղ փոքրիկ ներդրում ունենալու ցանկությունը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրին, ով մասնակցել է լսարանի վերակառուցման աշխատանքներին:
Գիտական խորհրդի արտահերթ նիստին՝ լսարանի վերաբացման և անվանակոչման առիթով ցուցադրվեց ֆիլմ՝ ներկայացնելով 14 տարի շարունակ Հայաստանի առողջապահական համակարգը ղեկավարած, ականավոր բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի անցած ուղին: Արմեն Մուրադյանը եզրափակելով գիտական խորհրդի նիստը՝ նշեց, որ Էմիլ Գաբրիելյանն ուսուցիչ էր, մարդ, ով ստեղծել է այսօրվա առողջապահական համակարգը՝ թողնելով մեծ դպրոց, ուր հնարավորություն է ստեղծվել ամենաժամանակակից մոտեցումներով պատրաստել բժիշկներ, ինչպես նաև սերունդ, որը հայրենիքից հեռու իր համբավով բարձր է պահում ԵՊԲՀ-ի պատիվը՝ կրելով «Հերացի» շրջանավարտ բարձր կոչումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search