Artsakhpress

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնում

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնում:

Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնում

Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆեյսբուքյան էջում ուրախալի լուր է հրապարակել.
«Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոն-ի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը։ Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարավորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե), «Կիևյան որմնանկարներ» (1966թ․,20 ր․) և («Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986թ․,25 ր․)։
Ընդամենը մեկ տարվա ընթացքում վերականգնված «Հակոբ Հովնաթանյանը» հաջողությամբ ներկայացվել է միջազգային կինոփառատոներում, ֆորումներում, ինչպես նաև աշխարհի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում»:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:
     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search