Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Պետքարտուղարությունը 15 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում ԻՀՊԿ ֆինանսների մասին տեղեկությունների համար

ԱՄՆ Պետքարտուղարությունը 15 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «ապօրինի ֆինանսական ցանցերի եւ նավթային հատվածի» մասին տեղեկությունների համար:

ԱՄՆ Պետքարտուղարությունը 15 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում ԻՀՊԿ ֆինանսների մասին տեղեկությունների համար

ԱՄՆ Պետքարտուղարությունը 15 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում ԻՀՊԿ ֆինանսների մասին տեղեկությունների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոր միջոցառումը Պետքարտուղարության «Պարգեւատրում հանուն արդարադատության» ծրագրի մասն է, որը համընկնում է ԻՀՊԿ-ի հետ կապված նավթի փոխադրման ցանցի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին պատժամիջոցներին, հայտնում է News.am-ը:
«Ընդհանուր առմամբ, սա առավելագույն ճնշման արշավի մի մասն է, որը մենք իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու պահից վերջին տարվա ընթացքում գործադրել ենք իրանական ռեժիմի վրա»,- հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը FOX Business-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ միջուկային գործարքը «հիմքից սխալ» էր: «Սա իրանական ռեժիմին թույլ տվեց կանխիկ փող ստանալ, որը կարող էր տարածաշրջանում ահաբեկչությունն ավելի շատ թեժացնել»,- ասել է նա:
Օրտագուսը հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ դիվանագիտական ուղիները բաց կպահի, բայց կշարունակի ԱՄՆ պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել: «Կարծում եմ, որ նախագահը որոշակիորեն հասկացրել է, որ ինքը Մերձավոր Արեւելքում նոր պատերազմ չի ցանկանում: Նա չի պատրաստվում Իրանի հետ պատերազմել»,- ասել է նա:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search