Շուտով կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Մնացականյանը, սակայն հանդիպման հստակ ժամկետ չնշեց:
«Մեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է լրջությունը մեր մտադրությունների՝ ակտիվ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ, և այս տարվա ընթացքում արտգործանախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվն արդեն ի ցույց է դնում այդ լրջությունը: Մեր հանդիպումը նախանշված է, տեղի է ունենալու շուտով, մենք համաձայնություն ունենք միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին, ես, բնականաբար, չեմ ցանկանա խախտել այն»,- ասաց Մնացականյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-: