Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Նելլի Ավակովայի բանաստեղծական և արձակ գրքերի շնորհանդեսը

Այսօր` սեպտեմբերի 6-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել արմատներով արցախցի ամերիկահայ գրող Նելլի Ավակովայի բանաստեղծական և արձակ գրքերի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Նելլի Ավակովայի բանաստեղծական և արձակ գրքերի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել է Նելլի Ավակովայի բանաստեղծական և արձակ գրքերի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանն Արցախի գրական ընտանիքի անդամները հանդես են եկել ելույթներով, որտեղ ներկայացրել են իրենց տեսակետը գրողի ստեղծագործությունների մասին:
Շնորհանդեսին ներկա գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն ասել է, որ Նելլի Ավակովան մի շարք ժողովածուների հեղինակ է, այդ թվում` «Ա~խ, կարոտախտ», «Աշնանային տերևաթափ», «Ոչ քո կանգառը», «Քեզ, Արցախ, իմ մեղեդիները», «Ղարաբաղ… ցավ և հիշողություն», «Ասեք Աստվածներ` որտեղ է ապրում հոգին», «Բախտի հետ մեն-մենակ», «Լաստանավ»:
«Ընթերցելով Նելլիի ստեղծագործությունները` տեսանելի է, որ նա Աստվածանվեր բանաստեղծուհի է: Չնայած նրա ստեղծագործությունները օտարալեզու են և հիմնականում գրվել են արտերկրում, սակայն Նելլի Ավակովան կարողացել է փոխանցել հայկական ոգին և շունչը, ինչը շատ կարևոր է ստեղծագործող յուրաքանչյուր անհատի համար»,- նշել է Ս. Խանյանը:
Նելլի Ավակովայի բանաստեղծությունները թարգմանել և հայ ընթերցողին է ներկայացրել հրապարակախոս, լրագրող Միքայել Հաջյանը: Հպարտությամբ է նշում, որ նրա տողերում հայկականությունը ավելին է, և յուրաքանչյուր բառում զգացվում է հայրենիքի կարոտն ու ցավը:
«Նրա պոեզիան միաժամանակ մարտնչող  գրականության լավագույն օրինակներից մեկն է: Որքան էլ նա քնարական է հոգով և էությամբ, սակայն տեսանելի է գրողի պայքարի երգը, և այդ երգով ոգեշնչում է Արցախում, մայր հայրենիքում և Սփյուքում ապրող մեր հայրենակիցներին»,- նշել է Մ. Հաջյանը:
Իր խոսքում Ն. Ավակովան շնորհակալություն է հայտնել ներկաներին` գրքերի շնորհանդեսին և հոբելյանական ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա գտնվելու համար:
Նա նշել է, որ մեծ պատիվ է իր համար գտնվել Արցախում և հայրենակիցների հետ մեկտեղ կիսել այդ ուրախությունը:
Ն. Ավակովան կարևորել է Մ. Հաջյանի կատարած աշխատանքը և նշել, որ թարգմանություններում պահպանվել է բանաստեղծական հայաշունչ ոգին:
Շնորհանդեսին ԱՀ Գրողների միության կողմից գրողին է հանձնվել շնորհակալագիր: Հաջորդիվ ցուցադրվել է նրա մասին պատմվող ֆիլմը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search