Artsakhpress

Հասարակական

«Արցախպրես»-ը հրապարակում է sms քվեարկության վերջնական արդյունքները. մայրաքաղաքում առաջատարը Դավիթ Սարգսյանն է

«Արցախպրես» լրատվական գործակալությունն այսօր՝ ժամը 13:00-ին ավարտեց իր ընթերցողների շրջանում 10-55 կարճ համարի միջոցով sms քվեարկության անցկացումը՝ պարզելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշները:

«Արցախպրես»-ը հրապարակում է sms քվեարկության վերջնական արդյունքները. մայրաքաղաքում առաջատարը Դավիթ Սարգսյանն է

«Արցախպրես»-ը հրապարակում է sms քվեարկության վերջնական արդյունքները. մայրաքաղաքում առաջատարը Դավիթ Սարգսյանն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդհանրացնելով և ամփոփելով օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում գրանցված արդյունքները՝ ունենք հետևալ պատկերը. ընդհանուր առմամբ՝ ստացվել է 726 sms հաղորդագրություն 29 համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների օգտին:
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից sms հաղորդագրությունների ամենամեծ քանակը ստացվել է Դավիթ Սարգսյանի օգտին, ով մրցակից թեկնածուների մեջ անվիճելի առաջատարն է՝ 69,3 տոկոսով:
Արեգ Ավագյանը երկրորդ տեղում է, Գրիգորի Սահակյանը՝ երրորդ, Արմեն Հակոբյանը՝ չորրորդ:
Արայիկ Ավանեսյանի օգտին sms հաղորդագրություն ընդհանրապես չի ստացվել:
Մայրաքաղաքի ավագանու համար առաջադրված թեկնածուների օգտին ստացված 291 sms հաղորդագրությունները բաշխվել են հետևյալ կերպ՝
Սասուն Համբարձումյան՝ 135 (46,4 %),
Սոնա Համբարձումյան՝ 48 (16,5 %),
Հովիկ Մայիլյան՝ 40 (13,7 %),
Արեն Խաչատրյան 23 (8 %),
Արսեն Բաղդասարյան՝ 21 (7.2%),
Արայիկ Ծատրյան՝ 7 (2,4%),
Սամվել Մինասյան՝ 7 (2.4%),
Զավեն Ռուբենյան` 5 (1,7%),
Գրիգորի Սարգսյան՝ 2 (0.6%),
Դավիթ Գրիգորյան՝ 1 (0,3%), Դավիթ Մկրտչյան՝ 1 (0,3%),
Արգեն Առուշանյան` 1 (0,3%):
Մյուս համայնքների ղեկավարների պաշտոնի համար պայքարող թեկնածուներից առավելագույն միավորները ստացել են
Շուշիի քաղաքապետի թեկնածուներից՝ Արծվիկ Սարգսյանը,
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ Վարդան Գրիգորյանը,
Առաջաձորում՝ Վահրամ Անդրեասյանը,
Նոր Մարաղայում՝ Արտեմ Գրիգորյանը,
Կոճողոտում՝ Ռոմա Աթայանը,
Չլդրանում՝ Դավիթ Ղուլյանը,
Վերին Հոռաթաղում՝ Գրիշա Մարտիրոսյանը:
Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում՝ Վլադիմիր Պետրոսյանը,
Խաչենում՝ Վրեժ Ստեփանյանը,
Նախիջևանիկում՝ Սևակ Պետրոսյանը,
Վարդաձորում՝ Վրեժ Սարգսյանը:
Հադրութի շրջանի Ազոխ համայնքում՝ Լևոն Ասրյանը,
Դրախտիկում՝ Արամ Գասպարյանը:
24 sms հաղորդագրություն չի հաշվարկվել՝ հեռախոսահամարի կրկնության կամ առաջադրված թեկնածուների ցանկում գոյություն չունեցող անուն- ազգանուն նշելու համար:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհակալություն է հայտնում սոցհարցման բոլոր մասնակիցներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search