Artsakhpress

Սպորտ

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինային՝ 4:2:

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հենց մեկնարկում երկու թիմերն ակնհայտ բաց խաղով աչքի ընկան և գեղեցիկ և արագ հակագրոհով հանդիպման 4-րդ րոպեին Հայաստանի ազգային թիի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակ հայտնվելով ճիշտ տեղում առաջ մղեց ընտրանուն: Բոսնիա և Հերցեգովինայից շատ ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու: Գրոհերը դիպում հարվածով եզրափակեց Էդին Ջեկոն: Խաղակեսի վերջնամասում Բոսնիա և Հերցեգովինան տարածքային առավելություն էր ստացել և վիճակագրական առավելությունն էլ խոսում էր հենց հյուրերի օգտին:
Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էր Հայաստանի ընտրանին, սակայն հետագայում Բոսնիա և Հերցեգովինան կտրուկ էր հակագրոհներում: Բայց Հայաստանի ընտրանին 67-րդ րոպեին ընտրանուն առաջ մղեց և դուբլի հեղինակ դարձավ հավաքականի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը: Հաջորդ իսկ հակագրոհին Բոսնիա և Հերցեգովինան հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գոյակը:
Բայց Հայաստանը կրկին օգտագործեց իր հնարավորությունը 77-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումով Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը գրավեց Հովհաննես Համբարձումյանը՝ 3:2: Գերլարված հանդիպման վերջնամասում Հայաստանի հակագրոհներից մեկի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակի դարձավ Լոնկարը: Հայաստանի ընտրանին ՀԱՂԹԵՑ 4:2 հաշվով:
Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 12.457 ֆուտբոլասեր:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնին, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search