Artsakhpress

Քաղաքական

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը

Ժամը 20:00-ին Արցախում ավարտվել են ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող: Նշենք, որ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։
Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան եւ «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյան:
Դավիթ Սարգսյանը գործարար է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը եւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը, Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է, Գրիգորի Սահակյանը «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարվա դաշտային հրամանատար, Արեգ Ավագյանը «Արցախգազ» ՓԲԸ Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայության պետն է, Արայիկ Ավանեսյանը «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության համահիմնադիրներից է։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search