Artsakhpress

Հասարակական

Ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է եղել տեղամասային հանձնաժողովների անդամների չիմացությամբ. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունն սեպտեմբերի 8-ին ԱՀ-ում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության գործընթացի դիտարկում և այսօր հանդես եկել մամուլի ասուլիսով:

Ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է եղել տեղամասային հանձնաժողովների անդամների չիմացությամբ. «Ականատես»

Ընտրախախտումների  զգալի  մասը   պայմանավորված  է  եղել  տեղամասային  հանձնաժողովների  անդամների   չիմացությամբ. «Ականատես»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ականատես»    դիտորդական    առաքելությունն   իրականացվում  է «Թրանսփարենսի  ինթերնեշնլ   հակակոռուպցիոն    կենտրոն» (ԹԻՀԿ), «Ժուռնալիստների   «Ապարեզ»  ակումբ»  (ԺԱԱ)  հասարակական  կազմակերպությունների, «Ռեստարտ»  քաղաքացիական  նախաձեռնության  և  իրավունքի  զարգացման  և  պաշտպանության  հիմնադրամի, ինչպես  նաև   Արցախում՝  «Քաղաքացիական  հաբ»  հասարակական  կազմակերպության  կողմից:
 
«Ականատես»-ի  նպատակն  է   նպաստել   ազատ  և  արդար  ընտրությունների  անցկացմանը, ընտրական  գործընթացների   օրինավորությանը  և  դրանց  նկատմամբ  հանրային  վերահսկողությանը:
 
«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    «Քաղաքացիական  հաբ»   ՀԿ   ներկայացուցիչ   Լուսինե    Համբարձումյանն  ասուլիսին  ասել  է, որ   «Ականատես»  դիտորդական  առաքելությունը  ներգրավել  է   103  դիտորդ, 53-ը  Արցախից  և  50-ը՝  Հայաստանից, որպես  օտարերկրյա   հասարակական   կազմակերպության   դիտորդներ:
Ըստ  Լ. Համբարձումյանի՝     դիտորդներից  80-ը   40  տեղամասում  հսկել  են    քվեարկության   օրվա  ողջ  գործընթացը:  Դիտարկումն  իրականացվել  է  Ստեփանակերտում, ինչպես  նաև  Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի  շրջանների  4  քաղաքային  և  15  գյուղական  համայնքներում:  Դիտորդական  առաքելությունն  իրականացվել է  այն  ընտրատարածքներում, որտեղ      կան    300-ից  ավել   ընտրողներ :
«Ունեցել  ենք    23   շրջիկ  դիտորդներ, որոնք  այցելել  են     լրացուցիչ  81  տեղամաս  և  դիտարկել   են  ինչպես  տեղամասային  կենտրոններում, այնպես էլ՝  դրանց  հարող   տարածքներում:  Դիտորդական  առաքելությանն  աջակցել  է  Ստեփանակերտում  տեղակայված   համակարգող խումբը, որը  ներառել  է  8  համակարգող,  8  օպերատոր  և     նույնքան  իրավաբան»,-մասնավորապես  ասել  է  Լ. Համբարձումյանը:
 
«Թրանսփարենսի  ինթերնեշնլ   հակակոռուպցիոն    կենտրոն»-ի   գործադիր  տնօրեն  Սոնա  Այվազյանի     խոսքով՝      տեղամասերի  նախապատրաստումը, ընդհանուր  առմամբ,  անցել  է  խաղաղ   պայմաններում. խնդիրներ  դիտարկվել  են  միայն  առանձին   տեղամասերում:
 
«Դիտարկված  ընտրատեղամասերի 75  %-ը  դժվարամատչելի  է  եղել  սահմանափակ  ֆիզիկական  հնարավորություններ  ունեցող   ընտրողների  համար:   Արցախի  օրենսդրությամբ  սահմանված  շարժասայլակով   քվեարկության  հնարավորության  ապահովման  պարագայում, տվյալ  կարգի 3  խախտում  է  նկատվել  մեկ  տեղամասում:   Երեք  տեղամասերում  քվեախցիկները  տեղադրված են  եղել  այնպես, որ  հնարավորություն  են  տվել  խախտելու  քվեարկության  գաղտնիությունը:   Քվեարկության  գործընթացում  ակտիվորեն  ներգրավվել  են   համայնքի  ղեկավարի  թեկնածուները, այդ  թվում՝   գործող   պաշտոնակատարները  կամ  նրանց  ներկայացուցիչները՝     խախտելով օրենսդրության  պահանջները: Քվեարկությունը,  ընդհանուր  առմամբ,  ընթացել  է  խաղաղ  մթնոլորտում  և  խախտումները   հիմնականում  կրել  են  տեխնիկական    և  ոչ  միտումնավոր: Քվեարկության  և  տեղամասերի  փակման  գործընթացներն  անցել  են   խաղաղ, սակայն   արձանագրվել  է  մի քանի  դեպք»,-  ավելացրել  է  Ս. Այվազյանը:
Նա  ընդգծել է, որ  ընտրախախտումների  զգալի  մասը   պայմանավորված  է  եղել  տեղամասային  հանձնաժողովների  անդամների   չիմացությամբ: Ընդհանուր  առմամբ, բացակայել   են   խախտումների   կատարման  դիտավորությունը  և   այդ  խախտումները  չեն  ունեցել  կազմակերպչական   բնույթ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search