Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չունի, Մոսկվան եւ Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանանն ուղղված աշխատանքը:
Մոսկվան եւ Փարիզը կշարունակեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների «2+2» ձեւաչափով անցկացված բանակցությունների արդյունքներին:
«Պայմանավորվեցինք շարունակել փոխգործակցությունը՝ նպատակ ունենալով պահպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը: Երկուստեք համոզված ենք, որ այդ ծրագիրը խելամիտ այլընտրանք չունի,- մենք ողջունում ենք, եւ դա հաստատվել Է նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել Է երեկ,- մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք Ֆրանսիան, նրա նախագահը ձեռնարկում են այնպիսի պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ամբողջ ծավալով պահպանել ԳՀՀԾ-ն՝ Իրանի Իսլամական հանրապետության՝ այդ ծրագրում ամրագրված օրինական տնտեսական շահերի ապահովմամբ»,-ասել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: