Artsakhpress

Հասարակական

Արտակ Բեգլարյանն ու Դանիել Իոաննիսյանը քննարկել են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքները

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Արտակ Բեգլարյանն ու Դանիել Իոաննիսյանը քննարկել են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքները

Արտակ Բեգլարյանն ու Դանիել Իոաննիսյանը քննարկել են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամաբ՝ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կազմակերպության դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը և արձանագրած խնդիրները: Նա շեշտադրել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին, իսկ արձանագրված խախտումները եղել են գլխավորապես տեղային, տեխնիկական ու ոչ դիտավորյալ բնույթի, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Դ. Իոաննիսյանն ընդգծել է, որ խնդիրների պատճառներից են առկա մարդկային ու նյութական ռեսուրսների սղությունը, ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց ոչ լրիվ պատրաստվածությունը և քվեարկության գաղտնիության որոշ լրացուցիչ պայմանների բացակայությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել վերհանված խնդիրների կարգավորման և ընտրական համակարգի կատարելագործման հարցում:
Պաշտպանը բարձր է գնահատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիտորդական առաքելության դերը Արցախի ժողովրդավարական գործընթացների արհեստավարժ գնահատման և ընտրական իրավունքների իրացման մեխանիզմների շարունակական բարելավման գործում:
Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախում կայացել է ընտրական համակարգը, և այժմ դրա զարգացման հաջորդ փուլն ապահովելու խնդիր կա: Նա հայտնել է, որ իր իրավասությունների սահմաններում նպաստելու է ընտրությունների ժամանակ արձանագրված խնդիրների և դրանց պատճառների վերացման աշխատանքներին՝ նշելով, որ բոլոր սրտացավ ու մասնագիտացած կազմակերպություններն ու անձինք պետք է իրենց լուման բերեն այդ գործին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search