Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստվում է հույներին վաճառել այն կործանիչները, որոնց համար վճարել էր Թուրքիան

Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ հերթական արշավն է սկսում՝ այս անգամ մերձեցման նշաններ ցույց տալով Հունաստանի հետ:

ԱՄՆ-ն պատրաստվում է հույներին վաճառել այն կործանիչները, որոնց համար վճարել էր Թուրքիան

ԱՄՆ-ն պատրաստվում է հույներին վաճառել այն կործանիչները, որոնց համար վճարել էր Թուրքիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատրաստվում է Հունաստանին վաճառել նոր սերնդի F-35 մարտական օդանավերը, որոնք այդպես էլ չմատակարարվեցին Թուրքիային՝ վերջինիս կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Հունաստանի վարչապետը, մասնակցելով ամերիկյան «Lockheed Martin» ռազմարդյունաբերական կորպորացիայի կազմակերպած ցուցահանդեսին, մեծ գոհունակությամբ զննել է F-35 կործանիչների մակետները և հետաքրքրվել դրանցով:
Նշվում է, որ Վաշինգտոնը մտադրություն ունի Աթենքին վաճառել այն կործանիչները, որոնց համար վճարել է Թուրքիան: Թուրքական աղբյուրը տարակուսանք է հայտնում, թե տնտեսական խնդիրների մեջ խրված Հունաստանը ինչպես է կարողանալու գնել F-35 կործանիչները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search