Artsakhpress

Միջազգային

Թաիլանդում սեզոնային ջրհեղեղները 28 մարդու կյանք են խլել

Թաիլանդի 77 նահանգներից 32-ում շարունակվում են մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները:

Թաիլանդում սեզոնային ջրհեղեղները 28 մարդու կյանք են խլել

Թաիլանդում սեզոնային ջրհեղեղները 28 մարդու կյանք են խլել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Bangkok Post-ը` հղում կատարելով Թաիլանդի օդերևութաբանական վարչությանը:
«Օգոստոսի 29-ից ի վեր երկրի հյուսիս-արևելյան շրջաններում չդադարող անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները 28 մարդու կյանք են խլել, իսկ նոր ջրհեղեղների հավանականությունը դեռևս շարունակում է բարձր մնալ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ վարչության կողմից երեքշաբթի հրապարակված հայտարարության` շարունակական անձրևների պատճառով երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում սպասվում են նոր ջրհեղեղներ:
Վերջին 10 օրերի ընթացում հեղեղների հետևանքով զոհվել է 28 անձ, տուժել է 370 749 տնային տնտեսություն և ջրի տակ է անցել նահանգային նշանակության 5 ավտոճանապարհ:
Թաիլանդում և հարևան երկրներում ջրհեղեղները սեզոնային անձրևների շրջանում ամենամյա բնույթ են կրում. դրանք սկսվում են ապրիլի վերջից և շարունակվում են մինչև հոկտեմբերի վերջ: Տեղումների ամենամեծ քանակությունը և համապատասխանաբար` ամենամեծ մասշտաբի ջրհեղեղները նկատվում են օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search