Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ ԶՈՒ-ն, հավանաբար, կարագացնի Աֆղանստանում իր գործողությունները

ԱՄՆ ԶՈՒ-ն, հավանաբար, կարագացնի Աֆղանստանում իր գործողությունները, որպեսզի դիմակայի թալիբների հաճախակիացող գրոհներին՝ վերջինների հետ բանակցությունների դադարեցումից հետո հայտարարել է ԱՄՆ կենտրանական հրամանատարության ղեկավար, գեներալ Քանեթ Մաքենզին։

ԱՄՆ ԶՈՒ-ն, հավանաբար, կարագացնի Աֆղանստանում իր գործողությունները

ԱՄՆ ԶՈՒ-ն, հավանաբար, կարագացնի Աֆղանստանում իր գործողությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հրաժարվել է մեկնաբանել թալիբների այն հայտարարությունը, թե ամերիկացիներին «մեծ կորուստներ» են սպասում բանակցությունները դադարեցնելու համար, սակայն նշել է, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերին հազիվ թե կարելի լինի «անպաշտպան» անվանել։
Հարցին, թե թալիբների դեմ գործողությունները կարող են արդյոք օդային հարվածներ եւ գրոհներ ներառել, Մաքենզին պատասխանել է․ «Կարծում եմ՝ մենք լիարժեք միջակայքի մասին ենք խոսում»։
Բանակցությունների դադարեցումը մեծացրել է այն մտավախությունները, որ Աֆղանստանում սեպտեմբերի 28-ին նախագահական ընտրությունների նախաշեմին ավելի շատ բռնություններ կլինեն։
Հիշեցնենք, որ Թրամփը Մերիլենդում աննախադեպ հանդիպում էր կազմակերպում թալիբների հետ։ Հանդիպումը պետք է կայանար անցած հանգստյան օրերին, սակայն նա չեղարկեց այն՝ անցյալ հինգշաբթի Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի հետեւանքով մահացել էր ամերիկյան զինվորական ու եւս 11 մարդ։
Մաքենզին ասել է, թե թալիբները չգնահատեցին Վաշինգտոնի հետ բանակցությունների նուրբ բնույթը՝ հավելելով․ «Նրանք սխալ գնահատեցին ամերիկյան ժողովրդի բնավորությունը։ Կարծում եմ՝ նրանք սխալ գնահատեցին Միացյալ Նահանգների նախագահի բնավորությունը»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search