Artsakhpress

Միջազգային

Բորիս Ջոնսոնը նոր պարտություն է կրել խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։

Բորիս Ջոնսոնը նոր պարտություն է կրել խորհրդարանում

Բորիս Ջոնսոնը նոր պարտություն է կրել խորհրդարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Քվեարկությունը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 10-ին, այս մասին հաղորդում է Tert.am։ 
Երկրի ղեկավարի նախաձեռնությանն աջակցել է ընդամենը 293 օրենսդիր, ինչը զգալիորեն քիչ է պահանջված ձայներից։ Դեմ է քվեարկել 46 պատգամավոր։ Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքյուն արդյունքների հայտնի դառնալուց հետո հայտարարել է, որ արդյունքները չեն բավարարում օրինագծի ընդունման համար՝ օրենքով սահմանված պահանջների համաձայն։ 
Նշվում է, որ սա Ջոնսոնի համար արդեն 6-րդ պարտությունն է, որը հուլիսի վերջին իշխանության գալուց ի վեր պարտվել է Համայնքների պալատում տեղի ունեցած բոլոր քվեարկություններում։  
Պատգամավորները կարողացել են օրենք ընդունել, որը կառավարությանը պարտավորեցնում է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ քննարկումները երկարաձգել 3 ամսով՝ մինչ 2020թ․ հունվարի 31-ը, եթե Լոնդոնը և Բրյուսելը չկարողանան գործարքի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել մինչ հոկտեմբերի 19-ը։ Սրան ի պատասխան Ջոնսոնը հայտարարել է, որ ավելի շուտ «ոտքը քարին կդիպչի, քան կխնդրի Brexit-ի երկարաձգումը»։ 
Վերջինս ձախողիչ քվեարկությունից հետո հայտարարել է, որ խորհրդարանը «կապել է իր ձեռքերը» և փորձում է իրեն զրկել Բրյուսելի հետ բանակցություններում միակ խաղաքարտից, որն է՝ Brexit-ն առանց գործարքի սպառնալիքից։ 
Այնուհանդերձ, վարչապետը խոստացել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Բրյուսելի հետ գործարքի պայմանների շուրջ համաձայնության գալու և Մեծ Բրիտանիայի՝ մինչ հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալն ապահովելու համար։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աշխատանքները դադարեցնելու է մինչ հոկտեմբերի 14-ը։ 
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստը, որը, ըստ էության, հանդիսանալու է Միացյալ Թագավորության և ԵՄ-ի` մինչև Brexit-ի վերջնաժամկետը որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը:
«Կարծում եմ` ժամանակն է հարգանք դրսևորելու մեր նախնիների ձեռքբերումների հանդեպ, որոնք ավելի լուրջ խնդիրներ են լուծել: Չեմ կարող ասել, որ մեզ կհաջողվի դա անել հենց այսօր, սակայն հավատացած եմ, որ հնարավոր է համաձայնություն ձեռք բերել մինչև հոկտեմբերի 18-ը: Եկեք փորձենք միասին իրականություն դարձնել այն»,- ասել է Ջոնսոնը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search