Artsakhpress

Միջազգային

Գդանսկի նավահանգստում Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են ածխով բեռնված նավը

Greenpeace-ի բնապահպան ակտիվիստները Գդանսկի նավահանգստում շրջափակել են Մոզամբիկից ժամանած ածխատար նավը, ինչից հետո նրանց բերման են ենթարկել:

Գդանսկի նավահանգստում Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են ածխով բեռնված նավը

Գդանսկի նավահանգստում Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են ածխով բեռնված նավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Greenpeace-ի Լեհաստանի ստորաբաժանումը:
Ներկայում ածուխը վառելիք Է Լեհաստանի Էներգաարտադրող կարողությունների մոտավորապես 80 տոկոսի համար: «Greenpeace-ի ակտիվիստուհիներն ու ակտիվիստները շրջափակել են Գդանսկի նավահանգիստ ժամանած ածխատար նավը: Ակտիվիստները նավի կողին նկարել են «ածուխ - կանգնիր» վիթխարի մակագրությունն այն ժամանակ, երբ Rainbow Warrior առագաստանավը մտել Է նավահանգիստ եւ խարիսխ նետել ածխամբարի մոտ, անհնար դարձնելով հումքի բեռնաթափումը, որը Լեհաստանում ստացվել Է Մոզամբիկից»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Greenpeace-ը նշում Է, որ բողոքը խաղաղ Է եւ կոչված Է «Լեհաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել կլիմայի պահպանման գործողությունների եւ մինչեւ 2030 թվականն ածխից հրաժարվելու անհրաժեշտության վրա»: Բնապահպանների հաղորդմամբ՝ ընդամենը բերման Է ենթարկվել տարբեր քաղաքացիություն ունեցող 20 մարդ: Սեպտեմբերի 10-ի առավոտյան նրանցից 18-ին ազատ են արձակել: Ձերբակալված են մնում նավապետը (Իսպանիայի քաղաքացի) եւ բնապահպան մի ակտիվիստուհի Ավստրիայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search