Հալեպի իշխանությունները քայլ առ վերականգնում են քաղաքային ենթակառուցվածքները, որոնք վնասվել են ռազմական գործողությունների ժամանակ։ Առաջիկայում շահագործման է հանձնվելու Հալեպի կենտրոնում գտնվող Սուկ էլ-Հալ մեծ շուկան։
Հալեպում վերականգնվում է մեծ շուկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ռազմական գործողությունների ժամանակ ահաբեկիչները թալանել էին ծածկած շուկան, տաղավարները օգտագործել են որպես բանտ գերիների համար։ Ահաբեկիչները գողացել և վաճառել էին այն ամենը, ինչը պատրասված է եղել մետաղից և երկաթից, փորել էին խրամատներ, շատ էին նաև ստոգետնյա մուտքերը, հայտնում է Panorama.am-ը։
«Այդ մուտքերը տանում էին դեպի ոստիկանական բաժանմունք։ Ահաբեկչներն ականապատել էին այն և պայթեցրել, շատ մարդիկ էին զոհվել»,- ասել է վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերության գլխավոր ինժեները։