Artsakhpress

Քաղաքական

Գագիկ Պետրոսյանը սուբյեկտիվ է համարում ՀՅԴ կողմից առաջ քաշվող չափորոշիչները

Կան ընդհանուր գաղափարներ ու մոտեցումներ, որոնք չափելի են, և դա կարող է ընկալելի լինել յուրաքանչյուրի համար: Օրինակ՝ անվտանգությունը, կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարը հենց այդ չափելի երևույթներից են: Բայց շատ դժվար է չափել մարդու մեջ արդարության կամ հայրենասիրության աստիճանը:

Գագիկ Պետրոսյանը սուբյեկտիվ է համարում ՀՅԴ կողմից առաջ քաշվող չափորոշիչները

Գագիկ Պետրոսյանը սուբյեկտիվ է համարում ՀՅԴ կողմից առաջ քաշվող չափորոշիչները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների այն հայտարարությանը, թե «Նախագահի ընդունելի թեկնածուի չափանիշները հստակ են և հաստատվել են Արցախի Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի կողմից՝ արդար, հայրենասեր մարդ, որը խոր հարգանք և հեղինակություն ունի ժողովրդի շրջանում»:

«Նման չափորոշիչների սահմանումը համարում ենք սուբյեկտիվ: Առհասարակ, գտնում ենք, որ բոլոր թեկնածուներն էլ, ովքեր առաջադրվելու են սպասվող նախագահական ընտրություններին, անկախ քաղաքական հայացքներից, լինելու են արժանի և հանրությանը ներկայանալու են Արցախն ավելի լավը դարձնելու ծրագրերով: Մենք պետք է կարողանանք տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների՝ մասնավորապես Ստեփանակերտի օրինակով ժողովրդին ընտրության մեծ հնարավորություն տալ: Մրցակցային պայքարի արդյունքում ժողովրդը կընտրի իր թեկնածուին: Եթե սպասվող նախագահական ընտրություններին մեր թեկնածուի առաջադրած օրակարգի շուրջ համախմբվեն արցախյան քաղաքական դաշտի մյուս դերակատարները, այս պարագայում, կարծում ենք, ուժերի համախմբումն ավելի արդյունավետ կլինի»,- նշել է պատգամավորը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search