Artsakhpress

Միջազգային

ԵՄ Խորհուրդը հաստատել է ապագա եվրահանձնակատարների ցուցակը

ԵՄ Խորհուրդը հաստատել է թեկնածուների ցուցակը, որոնց Եվրամիության անդամ պետություններն առաջադրել են որպես եվրահանձնակատարներ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ժամկետով։

ԵՄ Խորհուրդը հաստատել է ապագա եվրահանձնակատարների ցուցակը

ԵՄ Խորհուրդը հաստատել է ապագա եվրահանձնակատարների ցուցակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թեկնածուների հետ անհատական զրույցներից մեկ օր առաջ այդ ցուցակը հավանության է արժանացրել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը 2019-ի հուլիսին ընտրվել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի պաշտոնում, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է DW-ն։
Մեծ Բրիտանիան  հրաժարվել է առաջադրել եվրահանձնակատարի իր թեկնածուներին ԵՄ կազմից Միացյալ Թագավորության՝ հոկտեմբերի 31-ին նախատեսված ելքի պատճառով։
Երեքշաբթի հայտնի են դարձել  նաեւ երեք քաղաքական գործիչների անունները, որոնց ֆոն դեր Լյայենը պատրաստվում է նշանակել Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահներ։ Առաջինը նիդեռլանդցի սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Թիմերմանսն է, որը գլխավորելու է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը։
Երկրորդ գործադիր փոխնախագահը դանիացի լիբերալների ներկայացուցիչ Մարգրեթե Վեսթագերն է, որը ղեկավարելու է թվային տեխնոլոգիաների եւ մրցակցության հարցերը։
Լատվիացի քրիստոնեա-դեմոկրատ Վալդիս Դոմբրովսկիսը կդառնա երրորդ գործադիր փոխնախագահը։ Նրա իրավասության ոլորտներն են լինելու տնտեսական եւ սոցիալական հարցերը։
Ինչպես ասել է ֆոն դեր Լյայենը, Իտալիայի նախկին վարչապետ Պաոլո Ջենթիլոնին կստանա տնտեսության հարցերով եվրահանձնակատարի պորտֆելը։ Միեւնույն ժամանակ, առեւտրի հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը կզբաղեցնի իռլանդացի Ֆիլ Հոգանը։ Չեխ քաղաքական գործիչ Վերա Յուրովան կստանա Եվրոպայում հիմնարար արժեքների եւ թափանցիկության հարցերի եվրահանձնակատարի պորտֆելը։
Հարեւանության քաղաքականության եւ ԵՄ ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը ֆոն դեր Լյայենը որոշել է տալ հունգարացի Լասլո Տրոչանին։
Բացի այդ, ֆոն դեր Լյայենը որոշել է ստեղծել նոր պաշտոն՝ միջազգային համագործակցության եվրահանձնակատար։ Այն կզբաղեցնի Յութա Ուրպիլայնենը Ֆինլանդիայից։ ԵՀ ապագա նախագահի խոսքով՝ այդ պաշտոնը կդառնա առանցքային ԵՄ-ին հարեւան երկրների համար։
Էներգետիկ պորտֆելը կստանա էստոնուհի Կադրի Սիմսոնը։
Իսպանացի Ժոզեպ Բոռելը դարձել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնի թեկնածուն։
Այժմ Եվրահանձնաժողովի լրիվ կազմը, ներառյալ նրա նախագահի եւ փոխնախագահի՝ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի թեկնածությունները պետք է հավանության արժանացնի Եվրախորհրդարանը։ Դրանից հետո ԵՀ-ը  պաշտոնապես կնշանակվի Եվրոպական խորհրդի կողմից։
Ընդհանուր առմամբ, Եվրոպական հանձնաժողովն ունի 27 անդամ. այնտեղ աշխատում են մոտ 32 հազար աշխատակիցներ։ Եվրահանձնաժողովը ստեղծում է օրենքներ ԵՄ անդամ երկրների համար եւ հետեւում դրանց կատարմանը։ Եվրահանձնաժողովը նոր կազմով աշխատանքն սկսելու է 2019 թվականի նոյեմբերի 1-ին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:  

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search