Artsakhpress

Մշակույթ

Համերգային ծրագրով Արցախում է «Ախալցխա» պարային համույթը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կայացել է Ջավախքի «Ախալցխա» պարային համույթի համերգը:

Համերգային ծրագրով Արցախում է «Ախալցխա» պարային համույթը

Համերգային ծրագրով Արցախում է «Ախալցխա» պարային համույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ախալցխա և Բորժոմի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, «Ախալցխա» պարային համույթի ղեկավար Տեր Հակոբ աբեղա Սահակյանն ասել է, որ համերգային ծրագրով խումբն արդեն երկրորդ անգամ է Արցախում:

««Ախալցխա» պարային համույթը կազմավորվել է 2017 թվականի հոկտեմբերին:Համերգային ծրագրերով խումբը հանդես է եկել տարբեր վայրերում՝ արժանանալով հանդիսատեսի ուշադրությանը և սիրվելով նրա կողմից: Արցախում ենք 5-օրյա այցով, որի ընթացքում կլինենք տարբեր զորամասերում՝ ուրախացնելու և ոգևորելու մեր զինվորներին:Մեր ուխտագնացության նպատակն է Ախալցխայում բնակվող  հայ սերնդին ծանոթացնել Արցախի պատմությանն ու մշակույթին, որպեսզի նրանք քաջալերվեն ու զորանան՝ տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և դժվարությունների դեմ չընկրկելու հանձնառությունը»,-մասնավորապես ասել է նա:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Search