Artsakhpress

Միջազգային

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պրահայում Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակվի

Պրահայում ռուսական կողմի հետ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումները կշարունակվեն անկախ այն բանից, թե ով կներկայացնի Մոսկվան:

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պրահայում Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակվի

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պրահայում Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 11-ին Աբաշիձեն հայտարարել Է Imedi վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գրիգորի Կարասինի ազատումը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից:
«Դա վրաց-ռուսական երկխոսության ձեւաչափ Է: Այն կարելի Է անվանել Պրահայի ձեւաչափ: Բանակցորդ կարող Է լինել ե՛ւ Կարասինը, ե՛ւ այլ մարդ, ե՛ւ Աբաշիձեն, ե՛ւ «Գամբաշիձեն»: Դա այն ձեւաչափն Է, որտեղ հիմնականում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային խնդիրները, առանձին հումանիտար թեմաներ»,-ասել Է Աբաշիձեն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 10-ին հրամանագիր Է ստորագրել Գրիգորի Կարասինին պետքարտուղարի-ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնում նշանակել Է Եվգենի Իվանովին, որը 2017 թվականից զբաղեցնում Էր ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Աբաշիձեն վերջին անգամ Պրահայում Կարասինի հետ հանդիպել Է հունիսի 13-ին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո երկու պետությունների հարաբերություններում կան մի շարք չլուծված հարցեր: Դրանցից առաջնահերթը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն Է եւ Վրաստանի համար այցագրային ռեժիմի չեղարկումը, որը սահմանվել Է 2000 թվականին: Աբաշիձե-Կարասին բանակցությունների ձեւաչափն ստեղծվել Է 2012 թվականին Վրաստանում իշխանափոխությունից եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կոալիցիայի իշխանության գալուց հետո:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search