Artsakhpress

Սպորտ

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից, փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին շրջանի երկրորդ պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին: «Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարում շախմատիստներն անցկացնում են 2 դասական պարտիա և հաղթող չլինելու դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային խաղի կանոններով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search