Artsakhpress

Միջազգային

Թրամփը խոսել է Իրանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և հնարավոր հանդիպման հետ կապված խնդիրներ չի տեսնում:

Թրամփը խոսել է Իրանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին

Թրամփը խոսել է Իրանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ-ի`2015 թվականին Իրանի և 6 երկրների միջև գործող միջուկային համաձայնագիրը լքելուց հետո Միացյալ Նաhանգները խստացրել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները` պնդելով, որ համաձայնագիրը հնարավորություններ էր տալիս Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հարցում և չէր բարձրաձայնում ԱՄՆ բնորոշմամբ` «Իրանի վնասաբեր գործունեությունը» տարածաշրջանում, հայտնում է Tert.am-ը :
Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ժխտում է միջուկային զենքի զարգացման հավակնություններ ունենալու հանգամանքը և Միացյալ Նախանգների հետ բանակցությունների դուրս չի գա, մինչև վերջինս չհրաժարվի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից:
«Իրանը պետք է ուղղի իր սխալները, քանի որ, անկեղծ ասած, այն հիմա այդքան էլ բարենպաստ դիրքում չի գտնվում»,- ասել է Թրամփը:
Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել է, որ Ռոհանիի հետ հանդիպումը հնարավոր է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում:
«Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Կարծում եմ` նրանք (Իրանը) կցանկանային լուծել իրենց խնդիրները. իսկ մենք դա կարող ենք անել 24 ժամվա ընցացքում»,- մասնավորապես նշել է Թրամփը:
Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը նախորդ շաբաթ հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են նախապատրաստվում
Ռոհանին Իրանի խորհրդանարում հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հետ կապված որոշում չի կայացվել, իսկ բանակցությունների առաջարկները բազմաթիվ են եղել, սակայն Իրանի պատասխանը միշտ բացասական է լինելու: ԱՄՆ-ն կարող է միանալ Իրանի և համաձայնագիրը ստորագրած երկրների միջև տեղի ունեցող բազմակողմանի հանդիպումներին միայն պատժամիջոցներից հրաժարվելուց հետո:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search