Artsakhpress

Միջազգային

Ինչո՞ւ հրաժարական տվեց Ջոն Բոլթոնը. Daily Mail-ն անդրադարձել է Բոլթոնի անակնկալ հրաժարականի պատճառներին ու այդ պաշտոնի հնարավոր հավակնորդներին

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները, ըստ Daily Mail պարբերականի՝ վատթարացել են թալիբներին ընդունելու նախագահի հայտարարությունների ֆոնին:

Ինչո՞ւ հրաժարական տվեց Ջոն Բոլթոնը. Daily Mail-ն անդրադարձել է Բոլթոնի անակնկալ հրաժարականի պատճառներին ու այդ պաշտոնի հնարավոր հավակնորդներին

Ինչո՞ւ հրաժարական տվեց Ջոն Բոլթոնը. Daily Mail-ն անդրադարձել է Բոլթոնի անակնկալ հրաժարականի պատճառներին ու այդ պաշտոնի հնարավոր հավակնորդներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեքշաբթի Ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդականին նկատել են Սպիտակ տան Արևմտյան թևում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը, թեև այդ պահին նախագահական նստավայրում է գտնվել, սակայն չի հանդիպել Բոլթոնի հետ, հայտնում է Tert.am:
Թրամփի՝ Բոլթոնի հեռանալու մասին հայտարարությունից հետո Վաշինգտոնում գտնվող Բոլթոնի տնից դաշնային գործակալները դուրս են բերել վերջինիս պետական սեփականությունը, ներառյալ՝ համակարգչային սարքավորումները:
Նրա հանկարծակի հրաժարականի հիմքում, ինչպես հաղորդում է աղբյուրը, ընկած է 9/11-ի ահաբեկչության 18-րդ տարելիցից մի քանի օր առաջ խաղաղ բանակցությունների նպատակով Քեմփ Դեվիդում թալիբների ներկայացուցիչներին ընդունելու Թրամփի նախաձեռնությունը, քանի որ Բոլթոնը համաձայն չի եղել թալիբների ներկայացուցիչների հետ տետատետ հանդիպմանը:
Թեև ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է թալիբների առաջնորդների և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ սեպտեմբերի 8-ին նախատեսված հանդիպումները, ինչպես նաև հրաժարվել էր մասնակցել խաղաղ կարգավորման բանակցություններին Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի արդյունքում զոհվել է 12 մարդ:
Աղբյուրը գրում է, որ Թրամփն ու Բոլթոնը նաև անհամաձայնություններ են ունեցել Իրանին, Հյուսիսային Կորեային, Ռուսաստանին և Վենեսուելային վերաբերող կարևոր հարցերում: Բոլթոնը անցյալ ամիս G7-ի գագաթնաժողովի ժամանակ հրաժարվել է հեռուստատեսություն եթերում պաշտպանել Աֆղանստանում և Ռուսաստանում Թրամփի վարած քաղաքականությունը:
Ինչպես հայտնի է, Չարլզ Քուփերմանը՝ Բոլթոնի տեղակալը, երեքշաբթի դարձել էր Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար, որը ավելի քան երեսուն տարի եղել է Բոլթոնի խորհրդականը, սակայն ենթադրվում է, որ նա այդ պաշտոնում երկար չի մնա, քանզի Թրամփը նրան արագ կհեռացնի «ազգային անվտանգության խորհրդի տան մաքրման շրջանակներում»:
Ըստ աղբյուրի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի հավակնորդ է համարվում Ռոբերտ Բլերը, որը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնիի ավագ խորհրդականն է:
Bloomberg-ի տվյալներով՝ մյուս հնարավոր հավակնորդները, որոնց մասին Սպիտակ տանը խոսակցություններ են պտտվում, Ռոբերտ Օ'Բրայենն ու նախագահի պատանդների հարցերով դեսպանորդ և Պոմպեոյի ավագ խորհրդական Բրայան Հուքն է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով, խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:
Donald Trump and John Bolton became locked in a Twitter war of words over the national security adviser's departure, with Bolton saying he tried to quit and Trump saying he told him to resign; Bolton is pictured Tuesday morning outside the West Wing of the White House at 8:45 a.m.
Federal agents were seen Tuesday at Bolton's home in Washington, D.C., removing equipment and other government property a few hours after he was fired; the gear included a shredder, a multifunction printer and other computer equipment
This woman was seen carrying a black satchel down Bolton's driveway as agents removed other government property from his home
 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search