Artsakhpress

Միջազգային

Իսրայելի հետախուզությանը հաջողվել է գողանալ իրանական միջուկային արխիվը

Իսրայելը հրապարակել է Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման գաղտնի կայանի մասին տեղեկություն: Իսրայելն աջակցում է Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումը վերջինիս միջուկային և տարածաշրջանային նկատառումների վերացման ուղղությամբ:

Իսրայելի հետախուզությանը հաջողվել է գողանալ իրանական միջուկային արխիվը

Իսրայելի հետախուզությանը հաջողվել է գողանալ իրանական միջուկային արխիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս իր հեռուստաելույթի ընթացքում ցուցադրել է արբանյակային լուսանկարներ, ուր ներկայացված է Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման գաղտնի կայան, որը տեղակայված է Իրանի կենտրոնական Աբադեհ շրջանում:
Վարչապետը հայտնել է, որ երբ Թեհրանը գիտակցել է, որ Իսրայելը բացահայտել է այն, փորձել է վերացնել միջուկային այդ կայանը, որտեղ իրականացվում էին միջուկային զենքի փորձարկումներ:
Նեթանյահուն ընդգծել է, որ դրա մասին տեղեկությունը նրանք ստացել են 2018 թվականի սկզբին, երբ հրեական հետախուզությանը հաջողվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում գողանալ իրանական միջուկային արխիվները:
Նեթանյահուն կոչ է անում միջազգային հանրությանը միանալ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշում Իրանի դեմ քաղաքականությանը:
Այս հայտարարությունները նա արեց Իսրայելում կայանալիք ընտրություններից 8 օր առաջ, որտեղ Նեթանյահուն հույս ունի հասնել հաջողության և երկարացնել իր 10-ամյա կառավարումը: Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Գանթզը քննադատել է վարչապետի կողմից այս տեղեկության հրապարակումը՝ ընդգծելով, որ Նեթանյահուն օգտագործում է պետական գաղտնի տեղեկությունը սեփական քարոզչության նպատակով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search