Artsakhpress

Միջազգային

«Եթե Էրդողանն ընկնի, ապա կընկնի նաև Թուրքիան». Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ

Թուրքիայում Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Չնայած նա նաև նշել է, որ պնդում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասին նախկինում իր ասածները (նախկինում նա սուր քննադատությունների էր ենթարկում Էրդողանին և իր կուսակցությանը), փոխանցում է «Իհլաս» լրատվական գործակալությունը:

«Եթե Էրդողանն ընկնի, ապա կընկնի նաև Թուրքիան». Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ

«Եթե Էրդողանն ընկնի, ապա կընկնի նաև Թուրքիան». Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գորշ գայլերի» կուսակցության առաջնորդը հայտարարել է. «Պնդում եմ այն, ինչ նախկինում ասել եմ «Արդարություն և զարգացում» կուսակցության մասին, սակայն Էրդողանին միայնակ թողնելու հարցն այլ հարթությունում է: Պարոն նախագահի ընկնելը կնշանակի ազգի, պետության ընկնելը, այդ պատճառով ենք մենք նրա կողքին», հայտնում է Tert.am:
 Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին անվերապահ աջակցություն հայտնող «գորշ գայլերի» առաջնորդի կարծիքը սկսում են չկիսել հասարակության մյուս անդամները: Երեկ «Եվրասիա» հանրային ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած՝ սեպտեմբերի 1-7 արված հարցման տվյալներով Էրդողանին աջակցողների թիվը նվազել է, և նրան աջակցում է հարցվածների ոչ ավել քան 40%-ը:
Հիշեցնենք, որ ըստ MetroPOLL սոցիոլոգիական ընկերության հարցումերի տվյալների՝ նախորդ օգոստոս ամսին Էրդողանի գործունեությանը աջակցել է հարցվածների 44%-ը, և Էրդողանը 1 տարվա ընթացքում կորցրել է իր աջակիցների մոտ 10%-ի վստահությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search