Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը

Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության՝ Արցախ կատարելիք այցի շրջանակում Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այսօր տեղի է ունեցել բարեկամության ցուցանակի բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը

Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ցուցանակի բացման պատիվը տրվել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին:
Ողջունելով ներկաներին` ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ցուցանակը Արցախի քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին կպատմի երկու երկրների բարեկամության մասին:
«Պատահական չէ, որ ցուցատախտակը տեղադրվել է հենց Ազատամարտիկների պուրակում, որը ազատության համար պայքարող մարտիկների պուրակն է, և նրանց մի մասն իրենց կյանքն են տվել Արցախի ազատության համար: Կարճ ժամանակահատվածում պուրակը դարձել է Ստեփանակերտի ամենասիրված անկյուններից մեկը, և մենք որոշել ենք հենց այստեղ խորհրդանշական ցուցատախտակ տեղադրել, որը կդառնա Արցախի ու Ֆրանսիայի բարեկամության խորհրդանիշներից մեկը»,- նշել է Ա. Ղուլյանը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ համագործակցող քաղաքների թիվը կաճի, և անհրաժեշտություն կառաջանա նման ցուցանակներ տեղադրել Արցախի մյուս բնակավայրերում ևս:
Իր հերթին «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն նշել է, որ  ցուցատախտակը կարևոր խորհրդանիշ է երկու երկրների բարեկամության համար:
«Կարծում եմ` բոլորիս համար կարևոր է հիշել, թե որտեղից ենք գալիս, որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում: Այս առումով կցանկանայի հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել ազատության համար: Այս հողում շատ տառապանքներ կան, և մարդկանց հիշողությունը դեռ թարմ է»,- ավելացրել է Գի Տեսիեն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search