Artsakhpress

Ռազմական

Փոխարտգործնախարարն անդրադարձավ Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի վերադարձի բանակցություններին

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամենօրյա աշխատանքներ իրականացնել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի, զինծառայող Արայիկ Ղազարյանի վերադարձի հետ կապված:

Փոխարտգործնախարարն անդրադարձավ Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի վերադարձի բանակցություններին

Փոխարտգործնախարարն անդրադարձավ Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի վերադարձի բանակցություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:
 
«Մեր զինվորի վերադարձի հետ կապված բանակցություններն ընթանում են և համանախագահության շրջանակում և նաև անմիջականորեն Կարմիր խաչի գրասենյակների միջոցով, որոնք տեղակայված են Երևանում և Բաքվում: Աշխատանքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովենք շուտափույթ վերադարձի հնարավորությունը»,- ասաց Ապիտոնյանը:
 
Օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուքի» իր էջում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search