Artsakhpress

Մշակույթ

Ֆրանսիացի պատվիրակների համար կազմակերպվել է մշակութային միջոցառում (լուսանկարներ)

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, ֆրանսիացի պատվիրակների՝ ի դեմս «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեինի համար կազմակերվել է մշակութային միջոցառում:

Ֆրանսիացի պատվիրակների համար կազմակերպվել է մշակութային միջոցառում (լուսանկարներ)

Ֆրանսիացի  պատվիրակների  համար   կազմակերպվել  է  մշակութային  միջոցառում  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման   ընթացքում    հյուրերը   ծանոթացել են  Հադրութի  և  Շուշիի մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնների   սաների   ձեռքի  աշխատանքներին, որից  հետո  Ֆրանսիայի    պատվիրակությունը   ներկա   է  գտնվել    համերգային   ծրագրի, որին    մասնակցել  են    Ստեփանակերտի,   Մարտունու, Հադրութի, Շուշիի   արվեստի  դպրոցների  երեխաները: 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանն  ասել է, որ   նման  ծրագրերի  շրջանակներում    իրենք  փորձում  են  ցույց  տալ, որ  արցախցիները   սիրով  են   սովորում  ֆրանսերեն,  ինչպես  նաև  բացահայտում Ֆրանսիան:
«Հյուրերին  փորձում  ենք  ներկայացնել   նաև    Արցախի  մշակույթն  ու  պատմությունը:    «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում    ֆրանսերենն   ուսուցանվում  է  2016  թվականից: Այսօր արդեն  ունենք  3  խումբ, իսկ  2020 թվականին   ընդլայնելու  ենք  խմբերի  քանակը:  Շատ  ուրախ  եմ, որ   ամեն   տարի  ունենում  ենք   աշակերտներ, ովքեր  ֆրանսերենը  խորն   ուսումնասիրելու   համար  ցանկություն են  հայտնում    իրենց    հետագա   ուսումը  շարունակել    բարձրագույն  բուհերում»,-  մասնավորապես   ասել  է  Ն. Ավանեսյանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search