Artsakhpress

Հասարակական

Հայաստանը ԿԽՄԿ աշխատակիցներին կտրամադրի մի շարք արտոնություններ

Այս արձանագրության վավերացումն ուղղված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Հայաստանում աշխատող աշխատակիցներին մի շարք արտոնություններ տրամադրելուն։

Հայաստանը ԿԽՄԿ աշխատակիցներին կտրամադրի մի շարք արտոնություններ

Հայաստանը ԿԽՄԿ աշխատակիցներին կտրամադրի մի շարք արտոնություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես հաղորդում է NEWS.am-ը, այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համաձայնագրում լրացումներ մտցնելու արձանագրության վավերացման մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթով անձեռնմխելիություն է տրամադրվում փոստային ծառայությանը, ապահովվում է ընդհանուր գրագրության եւ շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերի գաղտնիությունը, ինչպես նաեւ կանոնակարգվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այն աշխատակիցների դատական անձեռնմխելիությունը, որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ։
«Փաստաթուղթը տրամադրում է նաեւ որոշակի արտոնություններ ԿԽՄԿ այն աշխատակիցներին, որոնք ժամանակավորապես են գտնվում Հայաստանի տարածքում։ Այդ փոփոխությունները կարեւոր են Հայաստանի տարածքում   կազմակերպության աշխատակիցների օբյեկտիվ եւ անաչառ գործունեության ապահովման, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման համար»,- նշել է Ապիտոնյանը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Search