Artsakhpress

Մշակույթ

Տողում կայանալիք Գինու փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են

Արդեն վեցերորդ անգամ Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքում տեղի կունենա աշնան ամենավառ իրադարձությունը՝ Արցախյան գինու փառատոնը:

Տողում կայանալիք Գինու փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են

Տողում կայանալիք Գինու փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
Նրա խոսքով` սեպտեմբերի 21-ին` առավոտյան 10:00-ից կմեկնարկի գինու տոնավաճառը: Այստեղ կարելի է հանդիպել Հայաստանի և Արցախի լավագույն գինեգործներին ու ծանոթանալ տարատեսակ գինիների առանձնահատկություններին:
«Սկսած ժամը 11:00-ից մինչև 13:30-ն կես ժամը մեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից կգործի ավտոբուս` դեպի փառատոնի անցկացման վայր և հակառակ ուղղությամբ (վերադարձը՝ ժամը 18:00-ին և 19:30-ին): Տոմսերը ցանկացողները կարող են ձեռք բերել Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից: Տոմսի արժեքն է 2000 դրամ»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը:
Նրա խոսքով` փառատոնի բացման արարողությունը կմեկնարկի 15:00-ին: Վերջինիս կհաջորդի մշակութային ծրագիր՝ լի տարբեր երգիչների կատարումներով և թատերական ներկայացումներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search