Artsakhpress

Միջազգային

Միջադեպ միջազգային գիտաժողովում. վրացի պաշտոնյան վիճել է ամերիկացի դիվանագետի հետ

Միջադեպ միջազգային գիտաժողովում. վրացի պաշտոնյան վիճել է ամերիկացի դիվանագետի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ` GRUZINFORM-ի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վրաստանում կայացած միջազգային գիտաժողովում երեկ տեղի ունեցած միջադեպին:
«ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Freedom House-ի նախկին տնօրեն և Մակ-Քեյնի ինստիտուտում մարդու իրավունքների և ժողովրդավարության ավագ տնօրեն, ամերիկացի Դեյվիդ Կրամերն խորհրդաժողովից վռնդել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակին, կնոջ, վրացուհի Իրմա Ինաշվիլիին: Գիտե՞ք` ինչն է պատճառը, երբ հյուրը  սեփական տնից դուրս է հրավիրում տանտերերին: Երկու ամիս առաջ մենք՝ վրացիներս, հարվածեցինք և հայհոյեցինք մի հյուրի, որին ինքներս էինք հրավիրել` ռուս Սերգեյ Գավրիլովին, մարդ, որը ծնվել և մեծացել է Թբիլիսիում»,- գրել է Առնո Խիդիրբեգիշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիում անցկացվող 5-րդ միջազգային Now What? («Հիմա ի՞նչ») գիտաժողովի ժամանակ, որի կազմակերպիչներն  էին Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնն ու Մակ-Քեյնի ինստիտուտը:

Իրմա Ինաշվիլին պահանջել է ելույթ ունենալ գիտաժողովին փոխխոսնակի պաշտոնում, թեև անձամբ հրավեր չէր ստացել: Ելույթի  իրավունք չստանալով`  նա սկանդալ էր բարձրացրել դահլիճում: Նրան էր մոտեցել Մակ-Քեյնի ինստիտուտի ներկայացուցիչ Դեյվիդ Կրամերն ու խնդրել անկոչ հյուրին հեռանալ դահլիճից, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն էր սկսվել:

Նշենք, որ Իրմա Ինաշվիլին ռուսամետ «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ է:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search