ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի 3 գլխավոր օգնականներ հրաժարական են տվել այն բանից հետո, երբ Թրամփն աշխատանքից ազատել է Բոլթոնին
Բոլթոնի 3 գլխավոր օգնականներ հրաժարական են տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրաժարական են տվել Բոլթոնի գլխավոր ներկայացուցիչ Հարեթ Մարկիզը, հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Սառա Թինսլին եւ նախագծող Քրիսթինա Սամուելյանը, հաղորդում է Reuters-ը:
«Ինձ համար պատիվ էր ծառայել մեր երկրին, եւ ես հաջողություններ եմ մաղթում նախագահին եւ վարչակազմին»,- իր կարճ հայտարարության մեջ նշել է Մարկիզը:
Նրանք երկար տարիներ աշխատում էին Բոլթոնի հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-: