Artsakhpress

Միջազգային

Բոլթոնի երեք օգնականներ պաշտոնաթողություն են խնդրել նրանից անմիջապես հետո. Reuters

ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում Էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող արված օգնական Ջոն Բոլթոնի հետ, սեպտեմբերի 11-ին նույնպես ազատման դիմումներ են տվել:

Բոլթոնի երեք օգնականներ պաշտոնաթողություն են խնդրել նրանից անմիջապես հետո. Reuters

Բոլթոնի երեք օգնականներ պաշտոնաթողություն են խնդրել նրանից անմիջապես հետո. Reuters
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործակալության տվյալների համաձայն՝ պաշտոնաթողություն են խնդրել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հարեթ Մարքին, նախագահի օգնականի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Սառա Թինսլին, ինչպես նաեւ Քրիստին Սամուելյանը, որն զբաղվում Էր Բոլթոնի գրաֆիկը կազմելով: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում գրել Է, որ պաշտոնանկ Է արել Բոլթոնին: Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել Է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ Է թույլ տվել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք Էր բռնել Վենեսուելայի նկատմամբ:
Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգավորման «լիբիական մոդելի» վերաբերյալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել Է նա: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է, որ դիտարկում Է ազգային անվտանգության խնդրով նոր օգնականի պաշտոնի հինգ թեկնածուներ Բոլթոնի փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search