Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ը մտահոգված է Հորդանանի հովիտը բռնակցելու Նեթանյահուի հայտարարությամբ․ Անտոնիու Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախընտրական հայտարարության առնչությամբ առ այն, որ Իսրայելը մտադիր է բռնակցել Հորդանան գետի Արևմտյան ափը։

ՄԱԿ-ը մտահոգված է Հորդանանի հովիտը բռնակցելու Նեթանյահուի հայտարարությամբ․ Անտոնիու Գուտերեշ

ՄԱԿ-ը մտահոգված է Հորդանանի հովիտը բռնակցելու Նեթանյահուի հայտարարությամբ․ Անտոնիու Գուտերեշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել են գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից։
«Գլխավոր քարտուղարը մտահոգ է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հայտարարության կապակցությամբ, որը հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում Հորդանանի հովիտն ու Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը բռնակցելու մտադրության մասին, ինչը կլինի Արևմտյան ափին իսրայելական ինքնիշխանության հաստատման հարցում առաջին քայլը»,-ասվում է հայտարարության մեջ։
Գուտերեշի կարծիքով՝ նման քայլը «միջազգային իրավունքի կոպիտ խախտման կհանգեցնի»։
«Սա կխարխլի բանակցությունների վերսկսման բոլոր նախադրյալները»,-համոզված է նա։
Ընդգծվում է, որ ՄԱԿ-ը հավատարիմ է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա պաղեստինցիների և իսրայելցիների միջև կոնֆլիկտի կարգավորմանը:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search