Artsakhpress

Միջազգային

Հոնկոնգի ոստիկանությունն արգելել Է հակակառավարական նոր հանրահավաքի անցկացումը

Հոնկոնգի ոստիկանությունը հավանություն չի տվել սեպտեմբերի 15-ին կղզում հակակառավարական բազմամարդ հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր ուժերի դիմումին:

Հոնկոնգի ոստիկանությունն արգելել Է հակակառավարական նոր հանրահավաքի անցկացումը

Հոնկոնգի ոստիկանությունն արգելել Է հակակառավարական նոր հանրահավաքի անցկացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է RTHK ռադիոկայանը:
«Քաղաքացիական ճակատ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը մտադրվել Էր ընդգրկուն երթ անցկացնել Կոզուեյ շրջանից մինչեւ քաղաքի գործարար կենտրոն: Միջոցառումն արգելելու որոշումը պատճառաբանվել Է հանրային անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով այն անկարգությունները, որոնցով ավելի վաղ ուղեկցվում Էին համանման ակցիաները:
Պարզաբանելով իրենց որոշումը, իրավապահ մարմինները նշել են, որ իրենք բոլոր հիմքերն ունեն զգուշանալու, որ արմատական խմբերը կշեղվեն երթուղուց, կսկսեն արգելափակել ճանապարհները, հրկիզումներ սարքել ու կատարել վանդալիզմի գործողություններ: Միեւնույն ժամանակ ոստիկանությունը պատրաստվելու Է այն բանին, որ շատ ցուցարարներ փողոցներ դուրս կգան, չնայած արգելքին:
Ավելի վաղ Հոնկոնգի ֆինանսների հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Պոլ Չանը հայտնել Է, որ Հոնկոնգում երեք ամիս շարունակվող բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի զբոսաշրջության ինդուստրիային եւ հյուրանոցային բիզնեսին:
Օգոստոս ամսին մեգապոլիս այցությունների թիվը 40 տոկոսով ընկել Է նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ: Քաղաքի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական վայրերը նկատելիորեն դատարկվել են: Կոզուեյ-բեյ, Չիմ Շա Ցույ եւ Մոնգկոկ առեւտրաժամանցային շրջաններում կտրուկ նվազել Է ռեստորանների հաճախելիությունը:
Զբոսաշրջիկների հոսքի կրճատում Է դիտվել նաեւ Մակաոյում՝ «ասիական Լաս-Վեգասում»: Սեպտեմբերի 4-ին տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը համաձայնել Է կատարել ցուցարարների հինգ պահանջներից մեկը եւ ամբողջությամբ հետ Է կանչել արտահանձնման օրինագիծը, որը թույլ Է տալիս տեղի իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած դրան, ընդդիմության մի քանի կողմնակիցներ պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ակցիաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search