Artsakhpress

Հասարակական

Սեպտեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Սեպտեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Սեպտեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 10:00-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին: Գիտաժողովի նպատակն է գիտականորեն վերլուծել ու ներկայացնել հայոց պետականության՝ հատկապես վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները, ձեռքբերումները և անելիքների այն շրջանակը, որոնք կնպաստեն հայոց պետականության պահպանմանը, զարգացմանն ու հզորացմանը:
Ժամը 18:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») երեխաների համար կկազմակերպվի նկարչության վարպետաց բաց դաս:
Ժամը 19:30-ին Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի «Ուրվականներից քշվածները» անիմացիոն ֆիլմը: Մուտքն ազատ է:
Ժամը 20:00-ին «Թումանյանի գինետանը» տեղի կունենա Մարատ Հակոբյանի հեղինակային երգերի երեկոն:
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search